Բեռլուսկոնին եղել է մաֆիայի զոհ
Իտալիայի նախկին վարչապետ, սկանդալային համբավ ունեցող Սիլվիո Բեռլուսկոնին վճարում էր սիցիլիական մաֆիային սեփական անվտանգության համար: 1970 -1980-ականներին, երբ նա գործարար էր, գտնվում էր զոհի կարգավիճակում ու ստիպված էր հանցագործներին վճարել կլորիկ գումարներ` իր ու ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվին», հրապարակվել է Իտալիայի վճռաբեկ դատարանի փաստաթղթում:
Դատավորների կարծիքով, Բեռլուսկոնիի և «Կոզա Նոստրայի» միջև միջնորդ է հանդիսացել նախկին վարչապետի մտերիմ ընկեր, հայտնի սենատոր Մարչելո Դել’Ուտրին: Վերջինիս Իտալիայի իրավապահները կասկածում են մաֆիային աջակցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան