Իրավունք 16:11 23/08/2013

Ինչպես են Քեմբրիջի շրջանավարտն ու իր ընկերները հայտնվել «Նուբարաշեն»-ում. Նոր մանրամասներ (լուսանկար)

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանի և նրա ընկերների գործի վերաբերյալ նախօրեին Panorama.am-ի հրապարակումը մեծ աղմուկ էր բարձրացրել և առաջացրել հասարակության լայն շրջանակների դժգոհությունը իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ:

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ մեկնարկած դատավարությունը հետաձգվել է՝ ամբաստանյալ Արթուր Քլյանի կողմից մեղադրական եզրակացությանը ծանոթ չլինելու պատճառաբանությամբ: Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 26-ին:

Մինչ այդ, ներկայացնենք նոր մանրամասներ` ինչպես է մեղադրանքն առաջադրվել և ինչպես են տղաները հայտնել իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:

Նախ նշենք, որ ըստ պաշտոնական մեղադրանքի, Արամ Մուղալյանը այս տարվա հունվարի 6-ին ժամը 01.30-ի սահմաններում, իր ընկերներ Ռոբերտ Փիլոյանի, Գագիկ Առաքելյանի և Արթուր Քլյանի հետ իրենց առավելություններն ընդգծելու, հասարակության շրջանում վախ, խուճապ առաջացնելու և դրանով հասարակությանը հակադրվելու, զվարճանալու հանդուգն ցանկությամբ, դյուրավառ նյութի միջոցով հրկիզել են իրենց անծանոթ` Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Փաշոյի Խուդոյանի տանը հարակից տարածքում գտնվող վերջինիս պատկանող խոտի դեզին կից ոչ պիտանի հարդը, դրանով խախտել են մարդկանց ամենօրյա կենսագործունեության՝ կենցաղի, հանգստի պայմանները, Ս. Խուդոյանի ընտանիքի անդամների ու հարևանների անդորրը, խուճապ ու տագնապ առաջացրել վերը նշված անձանց շրջանում, հրճվել դրանով և «ԲՄՎ» մակնիշի 32 ԼԼ 526 հ/հ-ի ավտոմեքենայով դիմել են փախուստի։ Նույն գործողությունը, ըստ մեղադրական եզրակացության, նույն անձանց կողմից կատարվել է ևս 3 անգամ, վերջինը` մարտի 29-ին: Այդպիսով, ազգույթամբ եզդի գյուղացուն, դարձյալ ըստ մեղադրական եզրակացության, պատճառվել է 36 հազար դրամի նյութական վնաս, քանի որ ծխահարման արդյունքում վնասվել է 30 հակ (անասնակեր): Մի դրվագում էլ «տուժող» է համարվում անասնակերի դեզը պահպանող շունը, և մեղադրական եզրակացության համաձայն, հունվարի 19-ին «դյուրավառ նյութի միջոցով հրկիզել են Սիաբանդ Խուդոյանին պատկանող խոտի դեզին հարակից տարածքը և դեզի մոտ կապված շանը` գույքային վնաս պատճառելով սեփականատիրոջը»: Այսպիսով, Նրանք մեղադրվում են խուլիգանության (ՀՀ Քր. Օր. 258 հոդված) և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձի (ՀՀ Քր. Օր 34-185 հոդված) համար:

Արամ Մուղալյանի պաշտպան Վահե Գաբրիելյանը Panorama.am-ին ներկայացնելով նախաքննական մարմնի` Արմավիրի ոստիկանության քննչական բաժնի թույլ տված թերությունները, ասաց, որ գործը միակողմանի է քննվել, այսինքն` քննվել է մեղադրանքը ապացուցելու համար, այլ ոչ թե այն հերքելու:

Տուժող Սիաբանդ Խուդոյանը, նրա հարազատները, ինչպես նաև վկաները, փաստաբանի փոխանցմամբ, սկզբում տված բացատրություններում նշել են, որ գույքային վնաս չեն կրել և իրենք ոչ մի դժգոհություն չունեն, սակայն որոշ ժամանակ անց, ազգությամբ եզդի, Նորապատ գյուղի բնակիչը փոխել է բացատրության բովանդակությունը և ասել, որ իրեն պատճառվել է գույքային վնաս, շունը նույնպես վնասվել է:

Նախաքննական մարմնի թույլ տված սխալը, ըստ փաստաբանի, այն է, որ չի պարզվել` ինչով է պայմանավորված հակասությունը, ինչն է պատճառը, որ գյուղացին նախկինում այլ բովանդակությամբ բացատրություն, ցուցմունք է տվել, իսկ հետո փոխել: Բացի այդ, փաստաբանի ներկայացմամբ, նախաքննությունը չի պարզել, թե որտեղ է 30 հակ անասնակերը, որտեղ է գյուացին թափել այն, և հետևաբար փորձաքննություն չի անցկացվել` պարզելու ինչից է այն փչացել:

Մեր հարցին, թե ինչո՞վ կարող է պայմանավորված լինել գյուղացու ցուցմունքների փոփոխությունը, Վահե Գաբրիելյանը պատասխանեց. «Կողմնակի անձանց միջնորդությամբ: Մասնավորապես, կարող եմ ենթադրել, որ դա արել է նախաքննության մարմինը, քանի որ ո՞վ է շահագրգռված մեղադրանքը ապացուցելու հարցում, եթե ոչ իրենք»:

Ընդհանուր առմամբ, Գաբրիելյանի գնահատմամբ, նախաքննական մարմինը չի կարողանում ապացուցել առաջադրված մեղադրանքը, որևէ ուղղակի ապացույց չկա, գործում կան միայն հակասություններ: Նախաքննական մարմնի գործունեության շատ սխալներ փաստաբանը ձեռնպահ է մնում հանրայնացնել` զուտ մարտավարական նկատառումներից ելնելով:

Փաստաբանը` Ոստիկանության տեսանյութի մասին

Նորապատ գյուղում կատարվածի վերաբերյալ ոստիկանության լրատվական ծառայությունը մի տեսանյութ էր պատրաստել «Հրկիզում Արմավիրի Նորապատ գյուղում» անվանումով, որը հրապարակվել էր ապրիլի 13-ին: Տեսանյութում նշվում է, որ խոտը հրկիզել են «սերիական, մոլագար հրկիզողները», և ոստիկանների երկար որոնումներից հետո հաջողվել է պարզել «մոլագար հրկիզողներին», այսինքն` Մուղալյանին ու նրա ընկերներին:

Փաստաբանն ասաց, որ Արամին ու մյուս տղաներին բերման են ենթարկել ոստիկանություն և առանց պաշտպանի ներկայության՝ բացատրություն վերցրել նրանցից: Իսկ բացատրությունն էլ, ինչպես պաշտպանն ասաց, ուղղորդված է եղել քննիչի կողմից և ճնշման արդյունքում տղաները իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են փոխանցել: Տղաներից մեկը` Ռոբերտ Փիլոյանը, նույնիսկ հայտարարել է, թե իր նկատմամբ բռնություն է գործադրվել, սակայն նրա հաղորդմանն ընթացք չի տրվել:

«Նախաքննության մարմնին հայտարարություն ենք տվել, որ Արամ Մուղալյանի բացատրությունը քննիչի կողմից թելադրված է եղել ու ճնշման արդյունք է եղել, բայց որևէ գործողություն չեն կատարել այդ հայտարարության վերաբերյալ, ինչը ցույց է տալիս նրանց միակողմանի քննության մասին: Այդ տեսագրությունը խաբեությամբ է կատարվել, մասնավորապես խաբեությամբ, թելադրանքով իմ պաշտպանյալին բացատրություն գրել են տվել, հետո ասել են, թե այդ տեսագրությունը մեր արխիվի համար է, չի հրապարակվելու: Նաև շահարկումներ են եղել` ասելով, որ բացատրություն տալու դեպքում կարող է տուն գնալ»,- նկատեց փաստաբան Գաբրիելյանը` նշելով, որ իր պաշտպանյալը հավատացել է ու երբևէ չի պատկերացրել, որ այդ օրը կընկնի:

Ըստ մեր զրուցակցի՝ հատկանշական է, որ տեսանյութում նշվում է, որ երիտասարդները ստորագրությամբ բաց են թողնվել, մինչդեռ ստորագրությամբ բաց թողնելը խափանման միջոց է, իսկ տղաներն այդ ժամանակ կարգավիճակ չեն ունեցել և նրանց նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, հետևաբար՝ որևէ խափանման միջոց չէր կարող կիրառվել: Երիտասարդներին ձերբակալում, այնուհետև՝ կալանավորում են ապրիլի 17-ին, և նրանք մինչ այժմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում են:

Փաստաբանն ասաց նաև, որ իր պաշտպանյալը բազմաթիվ օլիմպիադաներում հաղթող է եղել, գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետը ու երբևէ չի խուսափել և չէր խուսափի ոստիկանություն ներկայանալ, աշխատել է բավական բարձր պաշտոնում, ապահովված է եղել: «Գրավի միջնորդության քննության ընթացքում դատախազ Սերժ Փիլոյանը հայտարարեց, որ ինքը համոզված է, որ Արամ Մուղալյանը փախուստի չի դիմի, բայց չգիտես ինչու, դատարանը կալանքի որոշման մեջ գրեց, որ առկա է մտավախություն, որ փախուստի կդիմի»,- պատմեց փաստաբանը:

Նրա խոսքով, եթե այս տհաճ պատմությունը չլիներ, Արամը կարող էր ամուսնանալ:

Կարդացեք նաև` Քեմբրիջի համալսարանի շրջանավարտը «Նուբարաշեն»-ում է. Մայրը դժգոհում է Արմավիրի իրավապահներից ու նախագահից օգնություն խնդրում

«Լույս» հիմնադրամը արձագանքել է Panorama.am-ի հրապարակմանը

 

 


Լուսանկարները` Արամ Մուղալյանի անձնական արխիվից



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}