Նորակոչիկ զինծառայողին ծեծելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է
Դեկտեմբերի 18-ին բանակ զորակոչված նորակոչիկ 18-ամյա Մհեր Խլղաթյանին ծեծելու համար երկու անձ ձերբակալվել է, որոնցից մեկը սպա է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի բաժնի սպա Մերի Սարգսյանը:
Նրանք են`նույն զորաասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը և նույն զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադևոսյանը: Նրանք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 358 պրիմ 1 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով նախատեսված հանցանքը կատարելու կասկածանքով`«մի խումբ անձանց կողմից զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը»:
Նախորդող հրապարակում`
Երեխուն ծեծել են գազանաբար, նորակոչիկի մայրը մանրամասներ է պատմել