Իրավունք 10:43 21/01/2014

Զինծառայողին այնքան են ծեծել, որ նա հայտնվել է հոգեբուժարանում (տեսանյութ)

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Երևանի բնակիչ 22-ամյա Աբրահամ Հովհաննիսյանի պատանեկության մի փոքր հատված անցել է հայկական բանակում, որտեղ ստացած ծեծի հետևանքով այժմ երիտասարդությունն անցկացնում է հոգեբուժարանում: Աբրահամը բանակ զորակոչվել է 2009 թվականի նոյեմբերին, ծառայել մի քանի ամիս, այնուհետև տեղափոխվել Կանազի զինվորական հոսպիտալ: Նրա հետ կատարվածին չի դիմացել հոր սիրտը և մահացել է: Միակ հարազատը նրա 20-ամյա եղբայրն է` Գրիգոր Հովհաննիսյանը, որը ինչպես ինքն է ասում, ստիպված է առանց աշխատանքի միայնակ պահել եղբորը:

Եղբայրը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ Աբրահամը ծառայել է Արարատի զորամասում և ծառայության ընթացքում հրամանատարների (նշում է Կարո Հովհաննիսյան անունը) կողմից դաժան ծեծի է ենթարկվել: «Ծառայության ժամանակ աֆիցերին խնդրել ա, թե սապոկս սեղմում ա, եթե հնարավոր ա մեծ համարի սապոկ տվեք: Ասել ա տղա ջան կգնաս, կկանգնես КПП-ի դռների մոտ, մինչև կգանք էդ հարցը կլուծենք: Պատմելա, թե իմ համար կանգնած էի, էկավ էդ աֆիցերը, հարցրել ա` որ ոտն ա սղմում, ցույց ա տվել ցավացնող ոտը, սա էլ քացով ուժեղ տվելա ոտին: Դրանից հետո ասում ա մեջը վախ ա առաջացել ու ճնշվածություն ու ասում էր, որ չի կարողացել ծառայել. Իրանց ասածները չի կարողացել անել, դրա համար ծեծում էին, ասում ա մի անգամ քցել էին գետնին տարբեր կողմերից գլխին են խփել», -պատմում էր խելագարված զինծառայողի եղբայրը:

Նրա խոսքով` եղբորը որոշ ժամանակ հետո տեղափոխել են Կանազի զինվորական հոսպիտալ առանց հարազատներին տեղյակ պահելու:

«Մենք իմացել ենք, որ ինքը Կանազում ա վեցերորդ օրը: Գնացի, տենամ ինչ` աչքերը արյուն լցված, հազիվ էր քայլում, ոչ էլ նորմալ կարում էր խոսար», -շարունակեց նա:

Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրեց նաև Ռազմական բժշկական հանձնաժողովի որոշումը, որտեղ նշվում էր եղբոր` Աբրահամի ախտորոշումը. «Սուր պարանոիդ փսիխոզ, դեպրեսիվ պարանոիդ համախտանիշ»: Այնուհետև նշվում էր, որ ՊՆ 2006 թվականի մարտի 30-ի որոշման 5-րդ հոդվածի համաձայն, Աբրահամ Հովհաննիսյանը պիտանի չէ ծառայության: Ինչ վերաբերում է հիվանդության պատճառներին, ապա` «այն ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում»:

Եղբայրըր պատմեց նաև, որ Աբրահամը ամեն ամիս 24 օր մնում է հոգեբուժարանում, բուժումներ ստանում, հետո տեղափոխվում տուն ու երկու-երեք օր դեղերի ազդեցության տակ իրեն հանգիստ պահում:

«Բայց երբ դոզան անցնում ա, սկսում ա հիշել բանակը, հրամանատարներին, իրան ծեծողներին, էս ցրտին իջնում ա բակ ոտաբոբիկ, իրան-իրան խոսում ա, կորում ու նորից գալիս: Էս քանի օր առաջ հելել, ոտով գնացել էր Սիսիան, գնացել եմ, հետ եմ բերել», -պատմում էր Գրիգորը:

2010-ին փորձեր արել են փնտրել Աբրահամի մատնանշած հրամանատարների անուններով անձանց, Արարատի զորամասում գտնել նրանց, սակայն իրենց ասել են, որ տեղափոխվել են այլ զորամասեր ծառայության: Այնուհետև Գրիգորը նամակ է գրել Պաշտպանության նախարարին, եղբոր համար նշանակել են ամսական 30 հազար դրամ հաշմանդամության թոշակ, որը նրա խոսքով, չի բավարարում ծախսերը հոգալու համար: Ասաց` չեն մտածել խնդիրը բարձրաձայնելու և մեղավորներին պատժել պահանջելու մասին ու իրենց ավելի շատ հետաքրքրել է եղբոր բուժումը:

«Արդեն երեք տարի ա մեր մոտ խելագարված վիճակ ա, ինչ անում ենք, չի բուժվում, չի կազդուրվում: Ավանի հոգեբուժարանում մի 40-50 անգամ պառկել ա ու ոչ մի օգուտ: Բժիշկն ասում էր էդ դեղերը որ տալիս են իրան հանգստացնելու ու քնցնելու համար ա: 24 օրը լրանում ա, զանգում են, ասում են եկեք տարեք: Բերում եմ մի քանի օր հետո նորից նույն վիճակն ա: Չգիտեմ` ինչ անեմ»,-իր հուսահատությունը ներկայացրեց հիվանդ տղայի եղբայրը:

Նա խնդրում է պատկան մարմիններից օգնել իր եղբորը, ֆինանսավորել, որ լավ մասնագետները բուժեն նրան. «Ուրիշ բան չեմ ուզում: Ինձ ասում են տար դատարան, թող գրեն վեչնի կոյկա, բայց ես ոնց թողեմ ախպերս մնա հոգեբուժարանում, իմ միակ հարազատն ա, ոնց անեմ: Մենք իրանց ուրախ, զվարթ զինվոր ենք տվել, մեզ գիժ են հետ տվել: Ի՞նչ անեմ հիմա»:

Թեմային առնչվող`
Ասկերանի զորամասում խելագարության հասած զինծառայողի քրգործը կարճվել է. Ընտանիքն ուշադրության կարիք ունի

Ակցիա` խելագարված զինվորի ընտանիքին օգնելու համար



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:36
Ես մեզ բոլորիս մաղթում եմ նման դեպքերից հեռու մնալ. Ավինյանը՝ հայտնաբերված 257 մլն դրամի աղբամանի բացակայության մասին
«Երևանի «Աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնակում 2022-2023 թ գործունեության ուսումնասիրության արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
11:10
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Քաղաքացիները «ԹՈՂԵ՛Ք ԹՈՂ ՀԱՆՁՆԻ», «ՏԱՆՔ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵՆՔ», «ԴՈՒԽՈՎ ՀԱՆՁՆԻ, ՀԵՏԴ ԵՆՔ» գրությամբ պաստառներ են...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանիայում սպանվել են երկու ուկրաինացի զինծառայող
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Տեղեկություն էր տարածել այն մասին, որ Գերմանիայում սպանված քաղաքացիները զինվորականներ են եղել։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
10:22
Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է
Մի խումբ քաղաքացիներ մեքենաներով փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը՝ խաղաղ անհանզանդության գործողություններով իրենց աջակցությունը հայտնելով...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսացրույցից հետո խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իր շնորհավորանքն է...
Աղբյուր` Panorama.am
10:12
Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ
Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին ոստիկանությունը վարչական կարգով բերման...
Աղբյուր` Panorama.am
09:59
Թբիլիսիում գիշերը ցուցարարները որոշել են դադարեցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ակցիան
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ավարտվել է արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։...
Աղբյուր` Panorama.am
09:54
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:29
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից
«Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}