«Ես հեռվից եմ իմ երեխուն նայում». Ոստիկանության նախկին գնդապետը թույլ չի տալիս շփվել որդու հետ
Հայաստանի քաղաքացի Դավիթ Ծաղկյանը ՀՀ գլխավոր դատախազության կիբերհանցագործության վարչության պետին, նույն վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանին, ԱԱԾ քննչական վարչության պետ Մնաց Մարուքյանին և քննիչ Գոռ Միրզոյանին մեղադրում է ծանր հանցագործության մեջ:
«Եթե Հայաստանի Հանրապետությունը օրենքի երկիր է, խնդրեմ, թող Հատուկ քննչական ծառայությունը նյութեր նախապատրաստի և քննության առնեն: Երբ չկարողացան հիմնավորել, սուտ մատնության համար պատրաստ եմ դատվել», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Դավիթ Ծաղկյանը, ով նախկին կնոջ ու նրա հարազատների գործողությունների հետևանքով զրկվել է երեխայից և նրան տեսնել չի կարողանում:
Քաղաքացին ներկայացրեց իր պատմությունն այսպես. «Նախկին կնոջս հետ միասին ապրել ենք 2004-ից 2008 թվականը: Հետո ինքն ու իր ընտանիքը որոշեցին, որ պետք է բաժանվենք ու զրկեն ինձ իմ երեխայից: Նախկին կնոջս հայրը ոստիկանության նախկին գնդապետ Լև Եսոյանն է, որը ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի օգնությամբ ինձ ուղղակի հեռացրին իմ որդուց: Էս գործի մեջ մեծ լումա ունի Ալիկ Սարգսյանը: Մոտենում էի, որ երեխուս սիրեի, գոռում էր` ոստիկաններ, ոստիկաններ: Խորին շնորհակալ եմ ներկայիս ոստիկանապետին, որ իրա օրոք շառ ու փորձանքի մեջ չեմ ընկնում, իսկ են ժամանակ քաղաքի որ մասում երեխուն էի մոտենում, տանում էին ոստիկանություն»:
Դատարանի որոշմամբ Ծաղկյանը երեխայի հայրը չէ և այդ պատճառաբանությամբ զրկվել է որդուն տեսնելու հնարավորությունից: Ավելին, ըստ բանախոսի, դատարանի որոշումն ապօրինի է, քանի որ ինքը որևէ փորձաքննության չի ենթարկվել, մինչդեռ ըստ որոշման, իրենից վերցրած արյան հետազոտությունը ցույց է տվել, որ ինքը երեխայի հայրը չէ:
«Բայց ես արյուն չեմ տվել, կարամ ապացուցեմ: Անգամ որևէ ստորագրություն, որևէ փաստաթղթի տակ չեմ դրել: Ամբողջը ապօրինի գործ է»,- հայտարարեց Ծաղկյանը:
Նա ասաց, որ որդին շուտով կլինի 8 տարեկան, դպրոց է գնում պապիկի և մոր ուղեկցությամբ, իրեն դպրոց թույլ չեն տալիս մտնել, շփվել երեխայի հետ, թեպետ տնօրենը լավ գիտե, որ երեխան իրենն է, բայց կա դատարանի որոշում: «Դաժե ձմեռը նաուշնիկ էին դնում, որ ես չկարենայի իմ երեխու հետ խոսայի, ու ես հեռվից իմ երեխուն նայում եմ, թողում գնում եմ: Վերջին անգամ հենց էսօր եմ տեսել երեխուն…հեռվից: Երբ տատիկի ու պապիկի հետ ա լինում չի շփվում», վիճակը ներկայացրեց Դավիթը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ