Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտները ստիպված են լինելու ռուսերենի քննություն հանձնել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որը պարտադրում է աշխատանքային միգրանտներին ռուսերենի քննություն հանձնել, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
Ռուսերենի քննություն չեն հանձնի միայն բարձր որակավորում ունեցող մասնագետներն ու օտարերկրացիները, որոնք ունեն մինչև 1991 թվականի սեպտեմբերի մեկն ստացած սովետական նմուշի ատեստատ:
Բոլոր մյուս միգրանտներին այդ երկրում բնակվելու իրավունք կամ աշխատանք տալու համար, ստիպված են լինելու քննություն հանձնել ռուսերենից, Ռուսաստանի պատմությունից ու Ռուսաստանի օրենսդրության հիմնադրույթների մասին:
Քննության արդյունքում ստացած փաստաթուղթը կդառնա կրթության մասին վկայող պետական նմուշի վկայական: Այն կտրամադրեն Ռուսաստանի տարածքում գործող կրթական կազմակերպությունները: Վկայականի ժամկետը 5 տարի է: Այն նորից ստանալու համար պետք է կրկնել գործընթացը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ