![](https://panorama.am/news_images/95/284269_1/f55c519d147a66_55c519d147e4e.thumb.jpg)
30-35 օլիգարխներ իրենց թիկնապահներով ներգրավված են եղել մարտի 1-ի դեպքերին. Ա.Սաքունց
Մարտի 1-ի մարդկության դեմ հանցագործությունը շարունակվում է գտնվել մեր օրակարգում, ինչպես նաև օրակարգում են գտնվում ՀՀ երկրորդ Օմբուդսմեն Արմեն Հարությունյանի կողմից հրապարակված արտահերթ զեկույցում մարտի 1-ի վերաբերյալ բարձրացված հարցերը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«2008թ.ից հետո փոխվել է քաղաքական իշխանությունը, փոխվել է նաև ՀՔԾ պետը, սակայն մարտի 1-ը բացահայտելու կամքը շարունակում է բացակայել»,-նշեց Սաքունցը` ավելացնելով, որ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն 2012 թվականին հատուկ անդրադարձել է մարտի 1-ի դեպքերին՝ արձանագրելով, որ պետությունը պետք է արագացնի 10 հոգու սպանության բացահայտման հետաքննությունը:
Բանախոսն անդրադառնալով պաշտոնատար անձանց մարտի 1-ի դեպքերին մասնակից լինելուն` հայտնեց, որ առնվազն 30-35 օլիգարխներ իրենց թիկնապահներով ներգրավված են եղել մարտի 1-ին մարդկանց դեմ բռնությունների գործադրման մեջ. այդ թվում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Ռուբեն Հայրապետյան և այլ մարզպետներ ու պաշտոնյաներ:
«ՌՈ-ի օպերատիվ բաժնի տրամադրության տակ կան մարտի 1-ին տեղի ունեցածը ներկայացնող տեսանյութեր, որոնք չեն տրամադրվել ՀՔԾ-ին»,-ասաց Արթուր Սաքունցը:
Ըստ նրա այս գործի քննության բացահայտման մեջ շատ կարևոր է նաև հանրության պահանջը` նշելով, որ ՀՔԾ-ն պարտավոր է տեղեկատվություն տրամադրել մարտի 1-ի հանցագործության բացահայտման ուղղությամբ կատարված գործողությունների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
![GG-ում խուզարկությունը ռեպրեսիա է. Ռուբեն Մելիքյան](https://panorama.am/video_images/17/49467_1/f666d7bfa4e699_666d7bfa4e6d9.jpg)
![Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49449_1/f666d70d2be002_666d70d2be042.jpg)