Արցախում զինվորի մահվան գործով ձերբակալված կա
Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում ժամկետային զինծառայող, շարքային Դ. Մանուկյանի մահվան փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով`«զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնի սպա Մերի Սարգսյանը:
Արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վ. Բաբիկյանը: Կատարվում է նախաքննություն:
Հարակից հրապարակում`
Արցախի մարտական հենակետում զինծառայող է մահացել