Իրավունք 15:50 11/07/2014

Շանթի և մյուսների գործ. Ոստիկանը տուժող է ճանաչվել ընդամենն աչքերը մրմռալու համար

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը շարունակվեց նոյեմբերի 5-ի իրադարձությունների ժամանակ տուժող ճանաչված անձանց` ոստիկանների հարցաքննությամբ:

Դատարանում առաջինը հարցաքննվեց ոստիկանության պետական պահպանության ծառայության աշխատակից Անդրանիկ Առաքելյանը, ով ներկայացել էր քաղաքացիական հագուստով: Ասաց, որ ճանաչում է ամբաստանյալներից Շանթ Հարությունյանին, որը նստացույց էր իրականացնում Ազատության հրապարակում: Ներկայացնելով նոյեմբերի 5-ին տեղի ունեցածը, տուժողը պատմեց, որ երթի մասնակիցներն Ազատության հրապարակից փորձել են դուրս գալ Մաշտոցի պողոտայի երթևեկելի գոտի, սակայն ՊՊԾ գումարտակի աշխատակիցները թույլ չեն տվել:

«Շանթ Հարությունյանը գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանին հետ հրեց, որից հետո պայթուցիկներ տրաքացվեցին, ոտքերիս տակ, ծխից աչքերս փակվեցին, մրմռում էին», -հայտարարեց տուժողը:

Իր հայտարարությունից հետո տուժող ոստիկանը սկսեց պատասխանել ամբաստանյալների հարցերին, և Շանթ Հարությունյանը հետաքրքրվեց, թե երթի դուրս գալուց ում հետ էր ինքը քայլում դեպի Մաշտոցի պողոտա, սակայն տուժողն ասաց, որ չի հիշում:

«Երթի դուրս գալու բոլոր նրբությունները հիշում եք, բա չեք հիշո՞ւմ, թե ում հետ էի քայլում: Ուրեմն ասեմ` ես Օսիպյանի (Երևանի փոխոստիկանապետն է) հետ էի քայլում», -հայտարարեց Շանթ Հարությունյանը:

Տուժող ճանաչված ոստիկանը, սակայն, այդպես էլ չմտաբերեց` ում հետ և ինչպես է Հարությունյանը Ազատության հրապարակից եկել-մոտեցել Մաշտոցի պողոտա: Պատասխանելով Շանթի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի հարցերին, ոստիկան Առաքելյանն ասաց, որ ինքը մի խումբ ծառայակիցների հետ կանգնել ու սպասել է Ազատության հրապարակի գլխավոր մուտքի մոտ, որպեսզի ուղեկցի երթի մասնակիցներին:

Հարցին, թե տուժողը ինչ կերպ է տուժել, հնչեց ոստիկանի պատասխանը. «Մարմնական վնասվածք չեմ ստացել, հագուստս չի ճղվել, ընդամենը աչքերս են մրմռացել»:

Այս հայտարարությանը դահլիճը արձագանքեց ծիծաղով ու ծափահարություններով:

Առաքելյանն ասաց նաև, որ բժշկի չի այցելել: Հարցին, թե ինչը կարող է հավաստել, որ աչքերը մրմռացել են, տուժողը պատասխանեց. «Ոչ մի բան, էդ պահին մրմռացին, քաշվեցի մի կողմ աչքերս մաքրեցի, հետո դզվեց»:

Ասաց նաև, որ երթի երթուղու մասին նախապես տեղյակ են եղել, քանի որ այդ մասին հայտարարվել է «բոլոր լրատվամիջոցներով»: Ամբաստանյալ Վարդան Վարդանյանը հետաքրքրվեց, թե Առաքելյանն ու մյուս ծառայողները ինչ հրահանգներ են ստացել:

«Հրահանգներ եղել են և դա վերաբերել է հասարակական կարգի պահպանությանը ու երթի մասնակիցներին օժանդակելուն, որպեսզի խաղաղ երթ իրականացվի», -արձագանքեց տուժողը:

Պատասխանելով մյուս հարցին, Առաքելյանն ասաց, որ նոյեմբերի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, երբ ծառայություն է իրականացրել Ազատության հրապարակում, պետությանը վտանգ սպառնացող կոչեր ու այլ իրեր, ինչպես նաև հասարակական կարգը խախտելուն միտված գործողություններ չի նկատել: Տուժողից նաև հետաքրքրվեցին, թե նոյեմբերի 5-ի դեպքերի ժամանակ ինչ գործողություններ էր իրականացնում սպիտակ սպորտային համազգեստով տղամարդը, որի մասին տուժողն իր ելույթում ավելի վաղ հիշատակեց:

«Եթե չեմ սխալվում, ում մասին, որ խոսում ենք, ինչ-որ քաշքշում էին, հարվածում, բայց ինքը հայտարարում էր, թե ոստիկան եմ, կողքից էլ էին բղավում, թե ոստիկան ա, մի խփեք, հետո էդ պահին, որ ոտքերիս տակ պայթացրին պայթուցիչը, ես քաշվեցի մի կողմ»,- պատասխանեց տուժողը:

Փաստաբան Արա Զաքարյանը հետաքրքրվեց, թե կոնկրետ որ պահին է խախտվել հասարակական կարգը, տուժողն ի պատասխան ասաց, որ կարգը խախտվել է այն ժամանակ, երբ երթի մասնակիցները դուրս են եկել երթևեկելի գոտի, խոչընդոտել երթևեկության մասնակիցների ընթացքը և չեն ենթարկվել ոստիկանների օրինական հրահանգներին` դուրս չգալով մայթ: Նաև ասաց, որ բարձրախոսներով նախապես չեն զգուշացրել, որ երթի մասնակիցները խախտում են հասարակական կարգը ու անհրաժեշտ է պահպանել այն:

Դատակոչված վկաների թվում էր նաև ՊՊԾ գնդի հրամանատար Գեղամ Խաչատրյանը, սակայն նրան հարցաքննելու հերթը չհասավ, և պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտարարեց, որ գործով ամբաստանյալ համարվող Շահեն Հարությունյանն իրեն վատ է զգում ու խնդրեց դատական նիստը հետաձգել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց միջնորդությունը:

Հարակից հրապարակումներ`

«Թքած ձեր օրենքի վրա, դուք սիրտ չունեք». Միջադեպ Շանթի գործով նիստին

Շանթ Հարությունյանը պատմեց կասկածելի ոստիկանի մասին, իսկ դատավորը զգուշացրեց սանկցիա կիրառել

Դիմադրությունը սկսվել է այն ժամանակ, երբ ոստիկանը քաշքշել է Շանթին. Փաստաբանները` նախաքննության սխալների մասին

Շանթի և մյուսների գործով դատական նիստում հնչել է Վալերի Օսիպյանի անունը


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}