Քաղաքացին փրկարարներին ասել է, որ չի ցանկանում տուն վերադառնալ
Այսօր ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ հաշմանդամություն ունեցող 53-ամյա Ս. Մ.-ին Գյուրջյան փողոցի թիվ 10 շենքի մոտակայքից Մաշտոցի պողոտա տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ս.Մ.-ն բնակվում է Էստոնական փողոցի շենքերից մեկում, անհայտ պատճառներով չի ցանկանում վերադառնալ տուն:
Փրկարարները քաղաքացուն տեղափոխել են Վարդաշեն 9-րդ փողոցի թիվ 70 հասցեում գտնվող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին