Մոսկվայում բռնաբարել ու թալանել են հղի կնոջը
Մոսկվայում հղի կին է ենթարկվել հարձակման: Երկու տղամարդ կնոջը ատրճանակով սպառնացել են և բռնաբարել են, այնուհետև թալանել:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, 22-ամյա կինը դայակի աշխատանքի վերաբերյալ հայտարարության հետքերով էր գնացել, սակայն նրան դիմավորել են երկու տղամարդ:
Վերջինները պարտադրել են կնոջն իրենց «հյուր կանչել»: Զոհի բնակարանից հանցագործները գողացել են պլանշետ և բջջային հեռախոս:
Ի դեպ, կինը հանցագործներին ասել է իր կարգավիճակի մասին, սակայն դա չի փրկել նրան:
7-8 շաբաթական հղի կինը դիմել է բուժհաստատություն` վիժման կասկածով:
Հարուցվել է քրեական գործ:
Նշվում է, որ բնակարանը, ուր հրավիրվել են դայակի աշխատանք փնտրողները տրվում է վարձով: Իրավապահներն այժմ փնտրում են տան տերերին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ