Մոսկվայում թմրանյութերի օգտագործման և տարածման առումով իրավիճակը ճգնաժամային է
Մոսկվայում թմրանյութերի օգտագործման և տարածման առումով իրավիճակը մոտ է ճգնաժամայինին:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ` այս տարվա առաջին կիսամյակում 9.8 տոկոսով ավելի շատ թմրանյութ օգտագործող մարդ է հաշվառվել համապատասխան մարմնում, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում:
Իսկ թմրանյութ օգտագործող անչափահասների թիվը ավելացել է 34.8 տոկոսով:
Ինչ վերաբերում է մահացությանը, ապա այս ցուցանիշը ևս աճի միտում է արձանագրել` թմրանյութերի օգտագործման հետևանքով մահերի թիվը ավելացել է 13 տոկոսով:
Ինչպես և նախկինում, այսօր ևս թմրանյութերի ներմուծման հիմնական երկրներն են համարվում Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ