Սևանա լճի լողափից` կալանավայր
Երեկ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Նոր Նորքի և Արաբկիրի բաժինների ծառայողները Սևանա լճի լողափերից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 39-ամյա Վաղարշակ Խ.-ին, որը մայիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի (գողություն) մի շարք կետերի մեղադրանքով: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և Վաղարշակ Խ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին