Արագածոտնի մարզի հանքերից մեկում մարդ է մահացել
Երեկ ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի պեռլիտի հանքում տեղի է ունեցել փլվածք. քաղաքացին մնացել է փլվածքի տակ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քանդման աշխատանքների կատարման ժամանակ ժայռաբեկորներ են պոկվել և ընկել տրակտորի վրա, ինչից վարորդ Վ. Ա.-ը տեղում մահացել է:
ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները դուրս են բերել 55-ամյա Վ. Ա.-ի դին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ