«Առավոտ»-ի լրագրող ներկայացած անձը հայտնաբերվել է հանցանքից 12 տարի անց
Ոստիկանության աշխատակիցները կարողացել են 12 տարի անց հայտնաբերել «Առավոտ» թերթի լրագրող ներկայացած մի անձի, ով խաբեությամբ բնակիչներից գումարներ է հափշտակել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Էդուարդ Խաչատրյանը 2002 թվականի նոյեմբերին Ստեփանավանի բնակչուհիներից մեկին ներկայանալով «Առավոտ» օրաթերթի լրագրող Էդիկ Բաղդասարյան անուն-ազգանունով` նրանից խաբեությամբ հափշտակել էր 155 հազար դրամ և 500 հազար դրամի ոսկյա զարդեր ու հագուստ: 2002 թվականի նոյեմբերի 27-ին խարդախության փաստով հարուցվել էր քրեական գործ:
Քննության ընթացքում Էդուարդ Խաչատրյանի գտնվելու վայրը չէր պարզվել: Նույն թվականի դեկտեմբերի 5–ին նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում, խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:
2014 թ. հունիսի 25-ին Խաչատրյանը ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվեց և բերման ենթարկվեց:
Քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է:
Հիմնավոր կասկածներ կան, որ Էդուարդ Խաչատրյանի հանցավոր գործունեությունից տուժել են այլ քաղաքացիներ ևս, որոնց ոստիկանությունից խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել 0256 2 22 86, 077 03 12 06 հեռախոսահամարներով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ