11 ավտովթար և 1 զոհ՝ 1 օրում
Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը, կողոպուտի 3 դեպքից 2-ը, խարդախության՝ 2 և յուրացման ու խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Բացահայտվել է նաև գողության 13 դեպք։ Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է գողության 4 և ավազակային հարձակման 2 դեպք։
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 17-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին