Մանկապարտեզից գողացած երեխային սպանել են
Տոմսկի մանկապարտեզներից մեկից գողացած 3-ամյա աղջնակին սպանել են: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, սպանության մեջ կասկածվում է երեք տղամարդ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ աղջիկն անհետացել էր մանկապարտեզից: Ականատեսներից մեկը պատմել է, որ ինքը տեսել է, թե ինչպես մի տղամարդ երեխային տարել է մանկապարտեզի տարածքից՝ խոստանալով կոնֆետ հյուրասիրել: Երեխայի որոնումներին մասնակցել է 4 հազար մարդ: Մեկ օր անց աղջկա մարմինը գտել են քաղաքի ծայրամասում գտնվող լքված մառանում:
Իրավապահները, քննության շահերից ելնելով, այլ տեղեկություններ չեն հրապարակում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ