Տանտիրուհին դանակահարել է հյուրին
Օրերս ոստիկանության Արթիկի բաժին է դիմել 1966 թ. ծնված Գևորգ Պ.-ն և հաղորդում տվել, որ նախօրեին, ժամը 18.00-ի սահմաններում, գնացել է 1971 թ. ծնված Գայանե Հ.-ի տուն որպես հյուր: Հյուրասիրության ժամանակ վիճաբանել են, որի ընթացքում Գայանե Հ.-ն սուր կտրող ծակող գործիքով հարվածել է Գևորգ Պ.-ի որովայնին և դեմքին` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Գայանե Հ.-ն ներկայացվել է բաժին: Դեպքի վայրից վերցվել է երկու դանակ և մեկ մկրատ: Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին