ԲՀԿ-ական պատգամավորի որդին ձերբակալվել է
Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Ռոմա Գասպարյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առեվանգելը): Այս մասին Panorama.am-ին ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Նշենք, որ Ռոմա Գասպարյանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանի որդին է:
Ոստիկանության լրատվական ծառայությունն էլ տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում հայտնաբերել և ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել 1992 թ. ծնված Ռոման Գ.-ին, որը հուլիսի 8-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առևանգելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Առաջին ատյանի դատարանը Ռոման Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորում: Հայտնաբերելուց հետո ներկայումս նա գտնվում է ձերբակալավածի կարգավիճակում, մինչև դատարանը կվերահաստատի կալանավորումը կամ կվերացնի այդ խափանման միջոցը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ