Երեխային սովամահ արած կինը մահապատժի ենթարկվեց
ԱՄՆ Տեխաս նահանգում մահապատժի է ենթարկվել 38 -ամյա Լիզա Կոուլմանը, ով սովամահ էր արել ընկերուհու 9-ամյա որդուն: Երեխայի դիակը հայտնաբերվել էր 2004թ-ին Կոուլմանի տանը. դիահերձումը ցույց էր տվել, որ երեխան այնքան է հյուծվել սովից, որ մահից առաջ ընդամենը 15 կգ է կշռել: Բացի այս, տղայի մարմնի վրա հայտնաբերվել էին դաժան ծեծի և կտտանքների հետքեր: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:
Կոուլմանի պաշտպանությունը փորձում էր ապացուցել, թե իրականում 9-ամյա Դևոնտի Ուիլյամսի մահը դժբախտ պատահարի արդյունք է. երեխան իբրև թե հոգեկան խանգարում ուներ , իսկ Կոուլմանն ու երեխայի մայրը ուղղակի չգիտեին, ինչպես նրա հետ վարվել: Սակայն 2006թ-ին դատարակը Կոուլմանին ճանաչեց մեղավոր և դատապարտեց մահապատժի, իսկ երեխայի մորը` Մարսելլա Ուիլյամսին, ով այսօր 33 տարեկան է և ընդունել էր մեղքը, դատապարտեց ցմահ ազատազրկման:
Աղբյուրը նշում է, որ Կոուլմանին մահապատժի են ենթարկել մահաբեր ներարկման միջոցով: Նա արդեն երկրորդ կինն է, ում մահապատժի են ենթարկում ԱՄՆ-ում այս տարվա ընթացքում և 15-րդն է 1976թ-ից սկսած, երբ նահանգների մեծամասնությունում դատարանի որոշմամբ սկսեց կիրառվել մահապատիժը :
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ