Ֆիննախը տուգանել է «Մավաս գրուպ»-ին
Մաքսային կանոնները խախտելու համար Ֆինանսների նախարարությունը տուգանել է «Մավաս Գրուպ» ընկերությանը:
Ֆիննախարարության Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ Ա. Քոչարյանի որոշումից Panorama.am-ը տեղեկացավ, որ ընկերության տնօրեն Ա. Սարգսյանը Բագրատաշենի անցակետով Հայաստան է բերել քանդված ջերմոցներ:
Օրենքով սահմանված ժամկետում ընկերության տնօրենը դրանց վերաբերյալ մաքսային հայտարարագիր չի ներկայացրել մաքսային մարմնին, ինչի հետևանքով ընկերության տնօրենը տուգանվել է 50 հազար դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ