Մեքսիկայում ուսուցիչները հրդեհել են երկրի խոշորագույն քաղաքական ուժերից մեկի գրասենյակը
Մեքսիկայում ուսուցիչները հրդեհել են երկրի խոշորագույն քաղաքական ուժերից մեկի` Դեմոկրատական հեղափոխության կուսակցության գրասենյակը: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել երկրի Հերրերո նահանգի Չիլպանսինգո քաղաքում:
Հենց վերոնշյալ կուսակցությունն է ներկայացնում նահանգապետ Անհել Ագիրեն: Բանն այն է, որ նահանգի քաղաքական և հասարակական կառույցները պահանջում են նահանգապետի հրաժարականը, ինչ իր հերթին կապված է Իգուալա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետ:
Ըստ տեղեկությունների, այս տարվա սեպտեմբերի կեսերին Իգուալայում հանցագործներից և ոստիկաններից կազմված խմբավորումը հարձակվել է ուսանողների բողոքի ակցիայի մասնակիցների վրա: Արդյունքում 6 մարդ զոհվել է, ևս 43-ը` անհետ կորել: Այս ամենը հարուցել է ուսուցիչների զայրույթը, ովքեր շրջապատել են Դեմոկրատական հեղափոխության կուսակցության գրասենյակը և շինության վրա զանազան այրվող իրեր նետել:
Հատկանշական է, որ Անհել Ագիրեն հայտարարել է, վերջերս հայտարարել է, որ պատրաստվում է նահանգում իր նկատմամբ վստահության վերաբերյալ հանրաքվե անցկացվել: Այս ամենը կապված է Ագիրեի` հանցավոր խմբավորումների հետ կապի վերաբերյալ մեղադրանքների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին