5 աղջկա հայր ֆերմերը սպանել է կնոջը տղա չունենալու համար
Հնդկաստանի արևմուտքում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է կնոջը սպանելու մեջ այն բանի համար, որ վերջինս իրեն տղա երեխա չի պարգևել: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Կասկածյալը հաջողակ ֆերմեր է Մահարաշտրա նահանգից: Ենթադրաբար, սպանությունը կատարվել է վեճի ժամանակ: Ամուսնական զույգը 5 աղջիկ ունի:
Հնդկաստանում ծնողներն ավելի շատ ուզում են տղաներ ունենալ, քան աղջիկներ: Ավանդույթի համաձայն, այդ երկրում դստերը կնության տալիս ծնողները պարտավոր են նրա համար մեծ օժիտ հավաքել: Հաճախ ծնողները ստիպված են լինում մի քանի տարի աշխատել հենց այդ նպատակի համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ