«ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրենի գործով դատական նիստը հետաձգվել է ԱԱԾ ներկայացուցիչների բացակայության պատճառով
«ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է ԱԱԾ ներկայացուցիչների բացակայության պատճառով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Իգոր Կլիմկոյի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
«Ի լրումն այսօրվա իմ հաղորդագրության «ԱրմենՏել»-ի նախկին գլխավոր տնօրեն Ի.Կլիմկոյի գործի վերաբերյալ նշեմ, որ այսօրվա դատական նիստը հետաձգվեց՝ ԱԱԾ ներկայացուցիչների բացակայության պատճառով: Հանուն ճշմարտության նշեմ, որ իրենք եկան, սակայն ուշացումով, նիստի հետաձգումից հետո: Իմ գրեթե 14 տարվա փաստաբանական գործունեության ընթացքում սա ամենաերկար փորձն է ներգրավվելու որպես պաշտպան: Հույսով եմ, որ վերջին նման դեպքն է»,- գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ