Բերձորում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ԼՂՀ ոստիկանությունում նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է
Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունում ավարտվել է «Հիմնադիր խորհդարանի» կողմից կազմակերպված ավտոերթի ժամանակ Բերձորում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ բնշանակված ծառայողական քննությունը:
Panorama.am-ը ԼՂՀ ոստիկանությունից տեղեկանում է. «2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների վերաբերյալ ծառայողական քննությունն ավարտվել է:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 5-ի N 515-Ն որոշմամբ սահմանված աշխատակարգի համաձայն` կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը սույն թվականի մարտի 6-ին կքննարկվեն ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստում»: