ԿՀՎ նախկին տնօրենը ընդունել է մեղքը և կարող է խուսափել դատարանից
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Դևիդ Պետրեուսը իրեն մեղավոր է ճանաչել գաղտնի նյութերի հետ ոչ ճիշտ վարվելու մեջ: Բի-Բի-Սի-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:
Պետրեուսը խոստովանել է, որ գաղտնի տեղեկատվություն է տրամադրել իր կենսագիր՝ New York Times-ի լրագրող Պաուլա Բրոդուելլին, ում հետ ինքն այդ ժամանակ մոտ հարաբերությունների մեջ է եղել:
Գեներալ Պետրեուսը իր պաշտոնը լքել էր 2012-ին, երբ հասարակությանը հայտնի էր դարձել նրա և Բրոդուելլի կապը: Սկզբում Պետրեուսը հերքում էր, որ սիրուհուն գաղտնի տեղեկատվություն է հաղորդել:
New York Times-ի տվյալներով, քննության մարմինների հետ համաձայանության կնքումը թույլ կտա գեներալին խուսափել դատավարությունից: Դևիդ Պետրեուսը ամերիկյան բանակի ամենահայտնի հրամանատարներից է, ղեկավարել է ԱՄՆ զինուժը Աֆղանստանում և Իրաքում, իսկ 2011-ին նշանակվել էր ԿՀՎ տնօրեն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ