Տավուշում անտառապահը ծառեր է հատել
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները մարտի 3-ին շրջագայություն կատարելիս՝ Վազաշեն գյուղի սկզբնամասից անտառ տանող ճամփեզրին հայտնաբերել են տարբեր երկարության և տրամագծով լորենու 9 գերան:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ գերանները պատկանում են անտառապահ, 1973 թ. ծնված Գուրգեն Ղ.-ին, որը 2014 թ. դեկտեմբերին իրեն վստահված հանդամասից առանց համապատասխան թույլտվության հատել է 2 լորենի:
Պատճառված վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին