Նեմցովի սպանությանը ականատես մոդելին սպառնացել են
Ուկրաինայի քաղաքացի, մոդել Աննա Դուրիցկայան, ով ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության ականատեսն էր դարձել, դիմել է Ուկրաինայի ոստիկանությանը՝ հայտարարելով, որ անհայտ անձանց կողմից իր կյանքին վերաբերյալ սպառնալիքներ է ստացել:
Այս մասին գրում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի դատախազությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ սպառնալիքները նա ստացել է ծնողների տանը եղած ժամանակ: Նրա հայտարարության վերաբերյալ քննություն է իրականացվում: Ուկրաինայի դատախազը հանձնարարել է մոդելի կյանքն ոււ առողջույունը պաշտպանելու միջոցներ ձեռնարկել:
Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի 27-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում։ Անհայտ անձը կամ անձիք, ովքեր նախնական վկայությունների համաձայն, եղել են սպիտակ մեքենայով, կրակ են բացել քաղաքական գործչի ուղղությամբ, արձակելով վեց գնդակ։ Մեջքին ստացած վնասվածքներից Նեմցովը տեղում մահացել է։
Սպանության հավանական վարկածների շարքում դիտարկվում է Նեմցովի քաղաքական գործունեությունը, անձնական վրեժն ու նախկինում նրա բիզնես գործունեությունը։
Նեմցովի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի զնեք պահելու հատկանիշներով: ՌԴ Քննչական կոմիտեն չի բացառել, որ սպանությունը եղել է պատվերով: Պաշտոնապես հայտարարվել է, որ կրակողը սպիտակ գույն ունեցող մեքենայում է եղել: Մեքենայի մակնիշը հայտնի է, բայց չի հաղորդվում՝ ելնելով նախաքննության գաղտնիությունից:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ