Նուբարաշենում կատարված սպանության համար մեղադրվողները կալանավորվեցին. «Որոշումն անհիմն է»
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ) կալանավորվեցին: Նման որոշում կայացրեց Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:
Հիշեցնենք, որ մարտի 23-ին նրանք ինքնակամ ներկայացել էին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն և ձրբակալվել:
Նրանց փաստաբան Լուսինե Սահակյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումն ապօրինի է և բողոքարկելու է:
Նա հայտնեց, որ դատարանը մերժել է իր միջնորդությունը՝ կալանքի փոխարեն որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավը:
«Դատարանի կայացրած երեք որոշումն էլ ակնհայտ ապօրինի են և հիմնազուրկ, բացակայում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքը, առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածը բացակայում էր,- նշեց փաստաբան Լուսինե Սահակյանը:
Հիշեցնենք, որ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում մարտի 4-ին կատարված սպանության հետևանքով մահացել էին Դրաստամատ Հակոբջանի Թադևոսյանը, Լևոն Միհրանի Ղազարյանը, ով քրեական հեղինակություն է և հայտնի է որպես Երրորդմասցի Լևոնիկ և Մեսրոպ Ալեքսանդրի Նազարյանցը: 3 անձանց սպանության դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածով՝ ՀՀ քր. Օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին մասի՝ (մեկից ավելի անձանց սպանություն) և 235 հոդվածի՝ (ապօրինի զենք պահելը) հատկանիշներով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին