Ամուսինը կնոջ ուղեբեռի մեջ փամփուշտ է դրել
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին մարտի 25-ին, ժամը 17.50-ինահազանգ է ստացվել, որ Երևան-Թեհրան չվերթի ուղևորներից մեկի ուղեբեռի մեջ փամփուշտ է հայտնաբերվել: Ոստիկանության լրատվական բաժնից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Թեհրան չվերթի ուղևորուհի, 1968 թ. ծնված Կատայոն Շ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է անհայտ տ/չ փամփուշտ:
Կատայոն Շ.-ն հայտարարել է, որ փամփուշտն իր ուղեբեռի մեջ է դրել ամուսինը` 1965 թ. ծնված Հուսեյն Մ.-ն։
Կատայոն Շ.-ն և Հուսեյն Մ.-ն բերման են ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։
Կատարվում է քննություն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ