ՍԴ բարեփոխումների հանձնաժողովին առաջարկներ ներկայացնելու ժամկետն ավարտվել է
Այսօր ավարտվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին կուսակցությունների առաջարկներ ներկայացնելու ժամկետը: ՍԴ բարեփոխումների հանձնաժողովից Panorama.am-ին տեղեկացնում են, որ առաջարկներ են ներկայացրել Հայ հեղափոխական դաշնակցությունը, ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը, Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունը» և Անահիտ Եղոյանի գլխավորած «Հայոց հայրենիք» կուսակցությունը:
Ըստ հանձնաժողովից փոխանցված տեղեկության հավանաբար մայիսի 8-ին հանձնաժողովը նիստում կքննարկի այդ առաջարկները, կորոշի հետագա անելիքը: Միայն այդ քննարկումներից հետո պարզ կդառնա, թե վերջնաարդյունքում հայեցակարգի ինչ տարբերակ է ներկայացվելու հանրությանը:
Նշենք, որ Հայ Ազգային կոնգրես, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունները դեմ էին Հայաստանում Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելուն և դրանից ելնելով էլ հանձնաժողովին առաջարկներ չեն ներկայացրել:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ