«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորը հացադուլ է հայտարարել
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավոր Սիրակ Սաքանյանը ԱՆ ՔԿՀ վարչությանը դիմում է ներկայացրել հացադուլ սկսելու մասին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱՆ ՔԿՀ վարչության լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը:
«Քիչ առաջ դիմում ստացանք Սաքանյանից, որ հացադուլ է հայտարարել: Ջրադուլի մասին դիմումի մեջ նշում չկա», -փոխանցեց պաշտոնյան:
Սաքանյանը, ըստ Ղլեչյանի, բողոքում է իր նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարության ընթացքից:
Հիշեցնենք` Սիրակ Սաքանյանը և նրա ընկերը` Կամո Հայրապետյանը մեղադրվում էին 2014-ի դեկտեմբերի 31-ի գիշերը Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ավտովթարից հետո ոստիկանության ծառայողներին դիմադրություն ցույց տալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ