58-ամյա տաքսիստի մոտից մարիխուանա են հայտնաբերել
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 29 հասցեի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 58-ամյա Հարություն Դ.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ, իսկ իր վարած «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայից Հարություն Դ.-ն ներկայացրել է նմանատիպ զանգվածով թղթե փաթեթ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ տաքսիստը հայտարարել է, որ հայտնաբերվածը մարիխուանա թմրամիջոց է, պատկանում է իրեն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին