Մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 17 ՃՏՊ
Հունիսի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 8-ը, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
ըստ աղբյուրի, բացահայտվել է գողության` 3, խարդախության` 4, հարկերից խուսափման, զենք-զինամթերքի առգրավման և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 2 և գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ