Ավազակային հարձակում Նոր-Արեշում
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են միջոցներ ձեռնարկվել՝ Նոր-Արեշ փողոցի տներից մեկի բնակչուհու նկատմամբ ավազակային հարձակում իրականացրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, առերևույթ հանցագործություն կատարած անձը մայիսի 7-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ներկայանալով որպես «գազի գրասենյակի աշխատակից», մուտք է գործել Նոր-Արեշի տներից մեկը և ձևացրել, թե ստուգում է գազի խողովակների անվտանգությունը, որի ընթացքում ատրճանակի նմանվող առարկայով բռնություն գործադրելու սպառնալիքով փորձել է հափշտակություն կատարել։ Հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ պատճառներով. բնակչուհին աղմկել է և օգնություն կանչել, ինչի պատճառով բնակարան մուտք գործած անձը դիմել է փախուստի։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել է հարակից տան մոտ տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունը, որը ենթարկվել է զննության՝ բնակչուհու մասնակցությամբ։ Վերջինս հայտարարել է, որ տեսագրության մեջ պատկերված անձն այն տղամարդն է, ով ավազակային հարձակում է կատարել իր վրա։
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ»,-ասված է քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ