Իրավունք 14:11 07/07/2015

ՅՈՒՆԻՍԵՖ. Հայաստանում ազատազրկված երեխաների թիվը փոքր է

Երևանում այսօր մեկնարկել է ՀՀ արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագիրը:

Այն ներառում է օրենսդրության միջազգային փորձաքննությունը երեխայի իրավունքների պաշտպանության և արդարադատության մատչելիության տեսանկյունից, անչափահասների արդարադատության միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման համար գործողությունների պլանի մշակումը, օրենքի հետ խնդիրներ ունեցող, վկա և տուժող երեխաների հետ առնչվող անձնակազմի կարողությունների զարգացումը:

Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ և նշել, որ այս տարվա հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, Արդարադատության նախարարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ սկիզբ է դրել Հայաստանում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված մի նոր նախաձեռնության, որն արտացոլում է ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքականության ուղղությունները և բխում է համատեղ հաստատված գործողությունների պլանից:

«Ցավոք, որևէ հասարակություն ի զորու չէ հեռու պահել երեխաներին տարբեր իրավիճակներից.երեխաները կարող են առնչվել քաղաքացիական, վարչական քրեական արդարադատության մարմիններին, լինել տուժող, վկա, մեղադրյալ, դատապարտյալ: Կարևոր է, որ նշված մարմինները մատչելի լինեն երեխաների համար, առավելագույնս ապահովեն նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը, հարմար և ընկալելի լինեն` զերծ պահելով նրանց հետագա խնդիրներից և պիտակավորումից»,- ասել է Հովհաննես Մանուկյանը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԻՍԵՖԻ-ին գործընկերության փորձը զարգացնելու համար:
Նրա խոսքով՝ ծրագրի իրականացմամբ կունենանք նաև էական ձեռքբերումներ օրենսդրական երաշխիքները կյանքի կոչելու առումով, մասնավորապես` միասնական տեղեկատվության համակարգի ստեղծմանն ուղղված գործողությունների պլան, արդարադատության ոլորտում տարբեր մարմինների կարողությունների բարձրացում, երեխաների հետ վարվելակերպի նոր մոտեցումների ամրագրում և դրանց կիրառման խթանում:

Նախարարն ընդգծել է այս ոլորտում բոլոր մարմինների համատեղ և համագործակցված աշխատանքի կարևորությունը և նշել, որ ՀՀ արդարադատության նախարարությունը պատրաստ է բոլոր շահագրգիռ կառույցների, անհատների ջանքերը մեկտեղելու՝ Հայաստանում արդարադատության ոլորտում երեխաների պաշտպանության միասնական և գործուն համակարգ զարգացնելու ուղղությամբ:

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Մանյա Հենրիետ Արենսը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը պատրաստակամության և արդյունավետ համագործակցության համար և նշել, որ արդարադատության համակարգի հետ առնչվող երեխաները նույնպես ունեն իրենց իրավունքները, որոնք պետք է առավելագույնս պաշտպանված լինեն. հակառակ դեպքում այդ երեխաները կարող են բարոյական և հոգեբանական վնասներ կրել:

«Վերջին տարիներին Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների պաշտպանության ապահովման առումով: Ներկայում Հայաստանում ազատազրկված երեխաների թիվը փոքր է, ինչն էլ խոսում է այս ոլորտում երկրի դրական առաջընթացի մասին»,- ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը՝ վստահեցնելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստակամ է աջակցել Հայաստանին ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացման ընթացքում՝ արդարադատության հետ առնչվող երեխաների հետ աշխատանքը առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

Հաշվի առնելով տարբեր գերատեսչությունների դերակատարության և համագործակցության կարևորությունը անչափահասների արդարադատության համակարգի կայացման գործում՝ միջոցառման ընթացքում հայտարարվել է անչափահասների արդարադատության հարցերով խորհրդի ստեղծման մասին:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը տեղեկացրել է, որ Խորհրդի աշխատանքներն ուղղված են լինելու շահագրգիռ և պատասխանատու մարմինների ներգրավմամբ Հայաստանում անչափահասների արդարադատության ոլորտում այս ծրագրի, ինչպես նաև հետագա նախատեսվող ծրագրերի, ռազմավարական պլանների համատեղ, միասնական դիտարկմանը, զարգացման ապահովմանն ու 2016-2020 թվականների ընթացքում ոլորտի ամբողջական կայացմանը:

Խորհրդի կազմում կընդգրկվեն ՀՀ առողջապահության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության, ՀՀ ոստիկանության, քննչական մարմինների, Դատախազության, հասարակական կազմակերպությունների և բոլոր այն շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները, որոնք առնչվում են երեխաների համար արդարադատության իրականացման գործընթացին:

Ծրագրի մեկնարկը հայտարարող միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}