Ոստիկանությունը ձկնաբուծարանի մոտ սպանություն գործով ձերբակալվածի տվյալներն է հրապարակել
Ներքին Պտղնի գյուղի Զանգու գետի ափին գտնվող ձկնաբուծարանի մոտ կատարված սպանության ձերբակալվածը Պտղնի գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Ա. Բաղդասարյանն է: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի բաժնի, ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության և Աբովյանի քննչական բաժնի կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ա. Ազիզյանին «ԱԿ» տիպի ինքնաձիգից կրակել և կյանքից ապօրինի զրկել է Պտղնի գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Ա.Բաղդասարյանը:
Հանցագործության գործիք «ԱԿ» տիպի ինքնաձիգը, 2 պահունակները` լիցքավորված համապատասխանաբար 19 և 29 փամփուշտներով, պարկի մեջ լցված 5,45 մմ տ/չ 290 փամփուշտն առգրավված են:
Առգրավված զենք-զինամթերքն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ` փորձաքննության: Ա. Բաղդասարյանը ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:
Նախորդող լուր՝
Ձկնաբուծարանի մոտ տեղի ունեցած սպանության գործով ձերբակալված կա
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ