Թբիլիսիում Հայաստանի երկու քաղաքացի է ձերբակալվել
Թբիլիսիում Հայաստանի երկու քաղաքացի է ձերբակալվել՝ թմրանյութերի ապօրինի պահման և օգտագործման համար: «Գրուզիա օնլայն»-ի հաղորդմամբ, նրանցից մեկը 1976 թ. ծնված Գարիկ Կ-ն է, մյուսը՝ 1966 թ. ծնված Գագիկ Գ.-ն:
Լրատվամիջոցի հաղորդմամբ, նրանց մոտ անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է երկու տեսակի թմրանյութ:
Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության համաձայն, նարկոլոգիական փորձաքննությամբ պարզվել է, որ երկուսն էլ թմրանյութ օգտագործած վիճակում են եղել: Իրականացվում է քննություն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ