Սահմանադրության փոփոխությունների նախագիծը պաշտոնապես հրապարակվել է
Սահամանդրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, այսօր Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը պաշտոնապես հրապարակել է հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
Նախագիծը նաև հրապարակվել Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի հոկտեմբերի 13-ի հատուկ թողարկման մեջ, www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հոկտեմբերի 16-ի համարում, ինչպես նաև ԿԸՀ պաշտոնական կայքէջում:
Նշենք, որ «Հանրաքվեի մասին» օրենքն (7-րդ հոդվածի 8-րդ կետ) սահմանում է, որ համաժողովրդական քննարկումներ կազմակերպելու նպատակով հանրաքվեի դրվող նախագիծը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», պետական մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցներով՝ ի լուր բոլորի, հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց