Հ. Աբրահամյանի բարեկամուհին վրաերթի է ենթարկել մի երեխայի, ով մահացել է
«Ժողովուրդը» գրում է, որ կիրակի օրն արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի Մխչյան գյուղում: Երիտասարդ մի աղջիկ վթարի է ենթարկել 3-ամյա Ալեն Սիմոնյանին, որը հիվանդանոցում մահացել է: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` վրաերթի հեղինակը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Աբրահամյանի դուստր Ալլա Աբրահամյանն է: Իսկ Արսեն Աբրահամյանն ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբոր որդին է: «Սակայն, ըստ տարածված տեղեկությունների, վրաերթի հեղինակն Ալլա Ադիբեկյանն է: Այսինքն` Աբրահամյանը դստեր ազգանունը փոխել է, իբրև թե իր աղջիկն ընդհանրապես կապ չունի այդ դեպքի հետ, սակայն Մխչյանի բնակիչներն ականատես են եղել այդ ամենին»,- գրում է թերթն ու հավելում, որ բնակիչները թերթին տեղեկացրել են, որ նման մի դեպք էլ տեղի էր ունեցել վերջերս, երբ Աբրահամյանի եղբոր կինն էր մի մարդու վրաերթի ենթարկել, ով ապրիլի 7-ին մահացել էր, սակայն դրա մասին ոչ ոք տեղյակ չէ: Թերթը փորձել է լուրը ճշտել Արսեն Աբրահամյանից, սակայն նա այդպես էլ մինչև վերջ խուսափել է պատասխանել զանգերին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ