Ֆերգյուսոնը մտադիր է վերադարձնել Պիկեին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում է հրավիրել «Բարսելոնի» պաշտպան Հերարդ Պիկեին: Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ Պիկեն ժամանակին արդեն եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, որից հետո վարձավճարով խաղացել է «Սարագոսայում», իսկ այնուհետև ելույթները շարունակել «Բարսելոնում»:
Իսպանական լրատվամիջոցները պարբերաբար տեղեկություններ էին հրապարակում, որ Պիկեի ու Գվարդիոլայի հարաբերությունները սրվել են: Վերջինս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից, բայց, միևնույն է, Ֆերգյուսոնը պատրաստվում է ձեռք բերել Պիկեի տրանսֆերը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ