Տնտեսություն 14:40 30/03/2013

«Արմավիան»` օդից կախ

Հեղինակ` Լ. Տեր-Ղազարյան

Չնայած «Արմավիան» երեկ հայտարարեց, որ չվերթների իրականացումը կդադարեցնի ապրիլի մեկից` երկուշաբթիից, բայց երեկ և այսօր Արմավիայի ոչ մի չվերթ չի իրականացվել: Երևանից դեպի Ռոստով, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Դուբայ, Կրասնորդար և հակառակ ուղղությամբ չվերթները չեն իրականացվել: Ընկերության մամուլի խոսնակի բջջային հեռախոսն անհասանելի է, ՔԱԳՎ-ն խոստանում է մեկնաբանություններ տալ միայն ոչ աշխատանքային օրերից հետո:

«Արմավիա»-ի աշխատակիցները պնդում են, որ չվերթները չեն իրականացվում օդաչուների գործադուլի հետևանքով: Խոստացել էին փողը մարտի 29-ին կլինի, չեն տվել, «տղերքն էլ բարկացել, ասել են, դե գնացեք, դուք էլ թռեք»:

Բորդ ուղեկցորդներից մեկը Panorama.am-ին հայտնեց, որ ընկերությունն իրեն պարտք է 1.5-2 մլն դրամ, պարտքը սկսել է կուտակվել դեռ նախորդ տարվա նոյեմբերի կեսից, կան մարդիկ, ովքեր աշխատավարձ չեն ստացել նույնիսկ հոկտեմբերից:
Ընկերությունում նրան ու գործընկերներին վստահեցրել են, որ աշխատավարձը կտան, սակայն փորձը ցույց է տվել, որ այստեղ տրված խոստումները հազվադեպ են իրականություն դառնում:

«Ուշացումները հաճախակի էին լինում, 3-4 ամսով ուշացումները դարձել էին սովորություն: Ասել են, ոչ մեկ ձեզ չի քցի, կտանք: Չեմ մտածում, որ հեշտությամբ կստանանք, բայց էդ գումարը հաստատ իրենց չենք թողնի»,-ասաց մեր զրուցակից աշխատակիցը: Նա սուտ որակեց տեղեկությունները, թե ընկերությունը մարել է մինչև մարտի 1-ը տեխնիկական անձնակազմի անդամներին ունեցած պարտքերը:

«Կարող է վարորդի, հաշվապահի, ծաղիկ ջրողի աշխատավարձը տվել է, ինչ վերաբերում է տեխնիկական անձնակազմի անդամներին չի տվել»,-ասաց բորդ ուղեկցորդը: Նրա խոսքով, աշխատակիցները նախապես չեն էլ իմացել, որ ապրիլի մեկից դադարեցնելու են թռիչքները. «Մեզ միշտ ասում էին ամեն ինչ նորմալ է, լավ է լինելու»:

Ռուսական լրատվամիջոցներն այսօր հայտնեցին, որ Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիան» ռուսական ընկերություններին մոտ 54,2 միլիոն ռուբլու ժամկետանց պարտք ունի: «Զվարթնոց» ընկերությանն էլ Արմավիան 5.5 մլն դոլարի պարտք ունի: Օդանավակայանից ասում են, որ կգործեն այնպես, ինչպես սահմանում է օրենքը:

Փաստաբանների պալատի անդամ Հրաչյա Աբրահամյանը Panorama.am-ին պարզաբանեց, որ հարցը կարգավորվում է «Սնանակության մասին» օրենքով և Քաղաքացիական օրենսգրքով: Սնանկ ճանաչելու հայցով կարող է դիմել թե Արմավիան, թե պարտատերը:
Փաստաբանական գործունեության ընթացքում Աբրահամյանը եկել է համոզման, որ այս առումով դատական համակարգը անարդյունավետ է գործում: «Ամիսներ, տարիներ է տևում երբեմն պրոցեսը: Երբեմն վճիռը պահանջողի օգտին լինելու դեպքում հնարավոր չի լինում հասնել արդյունքի: Երբ պետք է գումար բռնագանձվի հօգուտ պահանջողի, ընկերությունն ասում է գումար չունի, և հարցն այդքանով վերջանում է, այս դեպքում օրենքն անզոր է, բացառությամբ մի դեպքի, երբ միջոցները փոշիացրել է արհեստական ճանապարհով, ինչը ապացուցելը շատ դժվար է»:
«Սնանկության» մասին օրենքի համաձայն, պարտապանին սնանկ ճանաչելու դիմումն ու սնանկության գործերը քննում է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանը:
Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է.
. Իրավաբանական անձի լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջները
բավարարվում են հետևյալ հերթականությամբ`

առաջին հերթին բավարարվում են լուծարվող իրավաբանական անձի գույքի գրավով ապահովված պարտավորություններով պարտատերերի պահանջները.
երկրորդ հերթին բավարարվում են այն քաղաքացիների պահանջները, որոնց առջև լուծարվող իրավաբանական անձը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար` համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման միջոցով.
երրորդ հերթին վճարվում է աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց արձակման նպաստների, աշխատավարձի և հեղինակային պայմանագրերով վարձատրությունը.
չորրորդ հերթին մարվում է բյուջե կատարվող պարտադիր վճարների պարտքը.
հինգերորդ հերթին հաշվարկներ են կատարվում մնացած պարտատերերի հետ:
հինգերորդ հերթին հաշվարկներ են կատարվում մնացած պարտատերերի հետ` բացառությամբ ստորադաս փոխառություններով պարտատերերի.
վեցերորդ հերթին հաշվարկներ են կատարվում ստորադաս փոխառություններով պարտատերերի հետ:
2. Լուծարման հանձնաժողովի կողմից պարտատիրոջ պահանջների բավարարումը մերժելու կամ դրանք քննարկելուց խուսափելու դեպքում մինչև իրավաբանական անձի լուծարման հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի հայց հարուցել ընդդեմ լուծարման հանձնաժողովի:
3. Լուծարման հանձնաժողովի կողմից պահանջներ ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո պարտատիրոջ ներկայացրած պահանջները բավարարվում են լուծարված իրավաբանական անձի գույքից, որը մնացել է պարտատերերի` ժամանակին ներկայացված պահանջները բավարարելուց հետո:
4. Լուծարման հանձնաժողովի կողմից մերժված պարտատերերի պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են մարված:

Նախորդող հրապարակում`
Վ.Բոստանջյան. «Արմավիայի» սնանկացումից քաղաքացիները կտուժեն



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
«Ֆեյսբուքը» կզբաղվի սերիալների արտադրությամբ. WSJ
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը ծրագրում է զբաղվել սերիալների արտադրությամբ,-այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով՝...
Աղբյուր` Panorama.am
20:24
Միխալկովը պատմել է, թե ինչու չի կարողանում Գրիբոյեդովի մասին ֆիլմ նկարահանել Թուրքիայում և Իրանում
«Հաշվի առնելով բոլոր վերջին զարգացումները՝ մենք այնտեղ կդառնանք թիրախ»:
Աղբյուր` Panorama.am
20:21
Պատանի վիրտուոզ դաշնակահար Դմիտրի Իշխանովը հանդես կգա Երիտասարդական նվագախմբի հետ
Նրան անվանում են դասական աշխարհի հրաշամանուկ։
Աղբյուր` Panorama.am
20:19
Հայաստանը ներկայացնող բալետի արտիստը հեղինակավոր մրցույթում արժանացել է դիպլոմի
Ռազմիկ Մարուքյանը «Բալետի արտիստների և պարուսույցների միջազգային 13-րդ մրցույթի» երիտասարդների տարիքային խմբում որպես մենապարող արժանացել է դիպլոմի:
Աղբյուր` Panorama.am
20:15
Մառա Բաղդասարյանը հարկադիր աշխատանքի ժամանակ զբոսանքի է գնացել
Դատարանը կորոշի նրա պատիժը՝ կամ 15 օր ազատազրկում կամ վարչական տուգանք 150-300 հազար ռուբլու չափով:
Աղբյուր` Panorama.am
20:13
Ինչպես Վրաստանն ընկավ Ադրբեջանի թակարդն ու ստիպված է արդարանալ
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցավ միջոցառում՝ «Լռեցնելով մամուլին...
Աղբյուր` Panorama.am
20:09
Բուժօգնության անժամկետ հավաստագրեր՝ 2016-ի ապրիլին առաջնագծում զոհված զիծառայողների ընտանիքներին
Հետազոտություններից հետո, ըստ անհրաժեշտության, ծնողներին կտրամադրվի համապատասխան բուժօգնություն՝ ընդհուպ կկատարվեն վիրահատական միջամտություն:
Աղբյուր` Panorama.am
20:04
Վրաստանում Էլթոն Ջոնի համերգի տոսմերը վաճառվել են 54 րոպեում
Black Sea Arena-ում Էլթոն Ջոնի համերգը կայանալու է սեպտեմբերի 16-ին:
Աղբյուր` Panorama.am
20:00
Սալվադոր Դալին էքսգումացիայի կենթարկվի
Այդ հարցով դատարան է դիմել Ժիրոնայի բնակչուհի, պայծառատես Պիլար Աբելս Մարտինեսը: Կինը պնդում է, որ Դալին իր հայրն է
Աղբյուր` Panorama.am
19:56
Ագրամունտն Ադրբեջանի շահերի մասնավոր սպասարկու է. Միքայել Մելքումյան
«Իմ եզրակացությունը միակն է. Ագրամունտը պետք է թողնի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնը և հեռանա»:
Աղբյուր` Panorama.am
19:51
Լեհական ընկերությունը «կոշիկ է հագցրել» դասական դիմանկարներին
«Ավարտված դիմանկարներ» արշավի շրջանակում ստեղծվել է հայտնի դիմանկաների «ներքևի մասը»:
Աղբյուր` Panorama.am
19:45
ՀՀ ՊՆ-ն շարունակում է որպես հեռանկարային դիտարկել ռազմական կրթության և գիտության ոլորտում համագործակցությունը ԵՄ հետ. Զաքարյան
Դիրկ Լորենցը վստահություն հայտնել, որ տարեվերջին ՀՀ-ԵՄ ստորագրվելիք համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ որակական նոր մակարդակի համագործակցության համար:
Աղբյուր` Panorama.am
19:41
Հայ հրաձիգները մեկնարկել են աշխարհի երիտասարդական առաջնությունում
Գերմանիայի Զուլ քաղաքում ընթանում է հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունը: Երեկ 10 մ օդամղիչ ատրճանակ զենքաձևում մեկնարկել են հայ...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արցախում վիրավորված Յուրի Զաքարյանն արդեն ինքնուրույն շնչում է, ոտքն ու ձեռքը շարժում»
Հունիսի 16-ին նա Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում էր ստացել
Աղբյուր` Panorama.am
19:26
Արցախ այցելող զբոսաշրջիկների թվի աճ է գրանցվել
Զբոսաշրջության ոլորտի առաջանցիկ տեմպերին նպաստել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը:
Աղբյուր` Panorama.am
19:18
Գտնվել է 1914 թ. փաստաթուղթ՝ Լա Մանշի տակ թունել կառուցելու Չերչիլի նախագծով
«Պետք է հնարավոր լինի թունելի ոչնչացումը, բայց դրա անհրաժեշտությունը չի լինի մինչև Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև իսկական պատերազմի սկիզբը»:
Աղբյուր` Panorama.am
19:09
Շուրջ 150 օդաչու լքել է «Աէրոֆլոտ»-ը Ասիայում աշխատելու համար
Պատճառներից մեկը համարում են ռուսական և ասիական ավիաընկերություններում օդաչուների աշխատավարձը:
Աղբյուր` Panorama.am
18:59
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը կարևորել է ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունավետ ընթացքը
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին:
Աղբյուր` Panorama.am
18:51
Պատմության մեջ առաջին անգամ Բուքինհեմյան պալատի պահակախումբը կին է ղեկավարել
Կին-կապիտանն ասել է, որ այդքան էլ չի հուզվում և որ իրենք բավարար մարզվել են:
Աղբյուր` Panorama.am
18:45
Մակրոնը Ռուսաստանին ագրեսոր է անվանել
«Ղրիմի բռնակցումն ապօրինի է, նշանակում է՝ մենք գիտենք, ով է պատերազմ սկսել և ով է այս իրավիճակը ստեղծել»,- ասել է Մակրոնը։
Աղբյուր` Panorama.am
18:37
Արցախում երեք ամսում 36 հիվանդ է ստենտավորվել
Սրտի անհետաձգելի վիրահատության Stent for life ծրագրով, 1 ոչ դեղածածկ ստենտ է տեղադրվում պետպատվերի շրջանակում:
Աղբյուր` Panorama.am
18:32
Շուլցը կոչ է արել Էրդողանին ազատ արձակել բանտարկված լրագրողներին
« Ի դեպ, այն ազատությունը, որը Էրդողանը իր երկրում հրաժարվում է տալ քաղաքացիներին, այստեղ է պահանջում»:
Աղբյուր` Panorama.am
18:21
Ենոքավանում կանցկացվի «Հայ Բույս» փառատոնը
Այն հնարավորություն կտա ճանաչել Հայաստանում աճող, բայց դեռևս անհայտ բույսերը
Աղբյուր` Panorama.am
18:11
Վթարային ջրանջատում Սևանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված,...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սոցիալական ցանցերը նշում են «Հարրի Փոթերի» 20-ամյակը
Ֆեյսբուքն ու Թվիթերն օգնում են երկրպագուներին նշելու «Հարրի Փոթերի» 20-ամյակն իրական կախարդական ոճով:
Աղբյուր` Panorama.am
17:55
Իրանի նավթամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Բռնկումը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան՝ ծծմբի պահեստում։ ​
Աղբյուր` Panorama.am
17:48
Ռուսերենի միասնականից 20 է ստացել ընդամենը 4 դիմորդ
«Ռուսաց լեզվի» միասնական քննության համար գրանցված 547 դիմորդից քննությանը մասնակցել է  501-ը,- այս մասին Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
17:44
Զինվորական հոսպիտալի պետ է նշանակվել փոխգնդապետ Դանիել Մկրտչյանը
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ։
Աղբյուր` Panorama.am
17:40
Կարեն Ասրյանի հուշամրցաշարի մասնակիցները հատեցին մրցաշարային հասարակածը
Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարում ինը տուրից հինգն արդեն խաղացվել է: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։...
Աղբյուր` Panorama.am
17:32
Հաստատվել է առաջիկա ուստարվա ուսումնական պլանն ու արձակուրդները
3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, ձմեռային՝ 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 7-ը ներառյալ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռազմական ավիացիան տոնում է 25-րդ տարեդարձը
15:04 26/06/2017

Ռազմական ավիացիան տոնում է 25-րդ տարեդարձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}