Հասարակություն 16:15 22/05/2013

Կտտոցային կտեր. Ուտե՞լ, թե՞ չուտել

Հեղինակ` Ա. Ոսկանյան

Սպանված զինվորի ու նրա թաղման մասին հիմա շատերը գրում են ֆեյսբուքում ու մեղադրում լրատվամիջոցներին, առանց անվանելու հատկապես որին, անհարկի կրքեր բորբոքելու, սարսափազդու կադրեր ցուցադրելու, ոչ նպատակային ու ընդամենը հուզառատ նյութեր հրապարակելու մեջ:

Ու որպես օրինակ «շեյրում» այն լրատվամիջոցների այդ հոդվածները, ովքեր իրենց թույլ են տվել ոչ կոռեկտ լինել: Այսինքն` լրատվամիջոցները, որ նպատակ ունեին մեջբերված լինել ու շատ կարդացված, այսպիսով հասնում են իրենց ուզածին:

Այնինչ` հակառակը պիտի լինի: Չպիտի ջուր լցվի այն ջրաղացին, որը չենք ուզում, որ իր «ալյուրն» աղա:

Ընդհանրապես` ես դեմ եմ թացը չորին խառնելուն: Մեղադրելիս ընդհանրացվում են բոլորը, «շեյրելիս» իրենց նպատակին են հասնում էթիկան խախտողները:

Եթե ժամանակին ԶԼՄ-ն հասարակություն դաստիարակելու գործառույթ ուներ, բառիս լավ իմաստով, ապա ժամանակն է, որ հասարակությունը վերադարձնի իր պարտքը` ընթերցողը չպետք է խրախուսի այն նյութերի բազմացումը, որոնց հետ ինքը համաձայն չէ:

Սա նաև բնական կլինի:

Այսօր կրկին օրվա «քվեն» բերողը դատական գործերով ու այլ անուն հանած, դերասանուհին է: Շրջեք ֆեյսբուքում` շատերը, կամ, արդեն գնալով բոլորը, կոչ են անում չգրել այդ դերասանուհու մասին, հիշեցնում են սկանդալային նյութերը, փաստերը ու ամոթանք են տալիս դրանք կրկնողներին: Ինչ խոսք` մի մասը միամտորեն ու անկեղծորեն, մյուս մասը առիթից ուրախացած: Դնում են իրենց էջերում այն լրատվամիջոցների հոդվածների լինկերը, ովքեր գրել են նրա մասին:

Ըստ վերնագրի` առաջինները ուտում են «կուտը», երկրորդները «կուտ» տվող են:

Իհարկե` հոդվածիս առաջին օրինակը ամենևին չի սազում դնել մնացած օրինակների կողքին, սակայն հավատացնում եմ` ամեն ինչ կապակցված է: Գոնե` շատ բան:

Գայթակղությունը էրոտիկով հագեցած նյութեր գրելու բավական մեծ է: Դրանք կարդացվող են: Լրատվամիջոցը, որ զիջում է ու գրում է այդպիսի նյութեր, դնում է նման նկարներ, լրախեղդ է անում «ով ում երբ ինչու և ինչպես էրոտեց» տեսքի ու բովանդակության թարգմանած, վերցրած, հնարած կամ լսած հոդվածներով, հնարավորություն է ունենում բարձրացնել իր ռեյտինգը:

Ինչո՞ւ բարձրացնել ռեյտինգը:
Ասում են` որովհետև գովազդատուները սիրում են բարձր ռեյտինգ ունեցողներին ու նրանց են տալիս իրենց գովազդները: Հայտնի է` գովազդը գումար է, գումարը` ավելի որակյալ ու հիմնավոր նյութ: Մեխանիզմը պարզ է: Սակայն էլի պատճառներ կան: Ասենք` լրատվական կուլիսներում գլուխ գովելը` իմը քոնից բարձր է:

Կամ` կա բարձր ռեյտինգի պատճառ, որ տեխնիկական է: Դե գիտեք, գաղտնիք չէ` «կտտոցները» նյութերին: Ինչպես անելն էլ շատ լավ կիմանաք: Ստացվում է` պիտի ծախսել գումար, ապահովել կտտոց, բարձր ռեյտինգ ձեռք բերել ու, բացի գլուխ գովելու հնարավորությունից, նաև գովազդատու ունենալ:

Չե՞ք կարծում, որ փակ շրջան է:
Որ լրատվությունը, հասարակական խնդիրները, դրանք շատ ու բարձր տարածելը չորրորդական տեղում են այսօր: Կարծում եմ լավ էլ գիտեք: Այլապես լուրերի հեղինակային իրավունքի հարցը չէր առաջ գա:

Սա դեռ շատ ջուր կքաշի: Հաջորդիվ կանդրադառնամ հեղինակային նյութերի թեմային, խնդիրներին, օրենքին, բայց ինչ եմ ուզում առայժմ ասել. Գովազդատուների խնդիրը շուտվ մեջտեղից դուրս կգա: Ես հավատացած եմ` լուրջ գործարարը լուրջ լսարան կփնտրի, ոչ թե, մեղմ ասած` էրոտիկասեր: Եթե, իհարկե, էրո-առարկաներ չի արտադրում:

Լրատվական ճաշակ. Սա պիտի դարձնել օրվա խնդիրը, հարցը ու նպատակը, ոչ թե ռեյտինգը, որ այսօր, համաձայնեք, ոչինչ ասող է:

Չհաշված, որ ասում է վերը թվարկվածը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}