Իվանիշվիլին կրկին չի մասնակցի Սաակաշվիլիի հրավիրած ԱԱԽ նիստին. օրակարգն իրեն չի հետաքրքրում
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, թե այսօր ևս չի պատրաստվում է մասնակցել նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստին: «Apsny.ge» կայքի փոխանցմամբ, Իվանիշվիլին հայտարարել է, թե նիստի օրակարգում ընդգրկված հարցերն իրեն այս պահին չեն հետաքրքում:
Միխեյիլ Սաակաշվիլի մամուլի գրասենյակից երեկ հաղորդել էին, թե այսօր երեկոյան նախատեսված ԱԱԽ նիստին քննարկվելու են համացանցում տարածված Աֆղանստանում ծառայություն իրականացնող վրացի զինծառայողների հասցեին սպառնալից տեսանյութերը, ինչպես նաև հունիսի 6-ին Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով 7 վրացի զինծառայողների սպանության հանգամանքները, միջադեպի վերաբերյալ ընթացիկ հետաքննությունն ու ընդհանուր վիճակը:
«Ութ ամիս շարունակ Անվտանգության խորհուրդը նիստ չէր անցկացրել: Այն բանից հետո, երբ հայտարարեցինք, թե նրանք պետք է զբաղվեն իրենց պարտականություներով, սկսեցին նիստեր գումարել: Ունեն մեկ միլիոն բյուջե, բայց պահանջում էին 20 միլիոն: Տեսել եմ օրակարգը՝ Աֆղանստանում միջազգային աջակցության ուժերի թեման և տեսանյութերի տարածումը: Այս պահին դրանցից ոչ մեկն ինձ չի հետաքրքրում, որպեսզի մասնակցեմ այդ հանդիպմանը», - ասել է վարչապետն ու հավելել, թե ամեն դեպքում կառավարությունից հանդիպմանը ներկա կլինեն Պնախարար Իրակլի Ալասանիան, ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլին և ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն:
Նշենք, վերջին շաբաթվա ընթացքում սա Սաակաշվիլիի նախաձեռնած երկրորդ ԱԱԽ նիստն է, որին վարչապետն ու իր գլխավորած կառավարության անդամները տարբեր պատրվակներով հրաժարվում են մասնակցել:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ