Թուրքիայի օդային տարածք ներխուժել էին երկու ինքնաթիռ. Էրդողան
Թուրքիայի ղեկավարությունը թուրքական ՌՕՈւ-ի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռ խոցելու մասին իմացել են այն բանից հետո, երբ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ` ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում անցկացվող միջազգային իսլամական տնտեսական կոնգրեսում:
«Այն, որ ինքնաթիռը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, հայտնի է դարձել միայն այն բանից հետո, երբ դրա մասին հայտարարել են ռուսական իշխանությունները», - ասել է Էրդողանը:
Ներկայացնելով թուրքական տեսակետը` Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածք է ներխուժել երկու ռազմական ինքնաթիռ, նրանցից մեկը լքել է այն, իսկ մյուսը խոցվել է:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ