Քաղաքական 16:12 25/11/2015 Հայաստան

Թուրքիան փորձության է ենթարկում հետսառըպատերազմյան աշխարհակարգը

Նախօրեին թուրքական օդուժը թուրք-սիրիական սահմանի հատվածում «օդ-օդ» տիպի հրթիռով ռուսական ռմբակոծիչ էր խոցել: ՌԴ նախագահ Պուտինը տեղի ունեցածը որակեց «հարված թիկունքից», իսկ նրա խոսնակը Անկարայի գործողություններն անվանեց «անբացատրելի»: Իրականում թուրքական կողմն իր վարքագծով ոչ մի անորոշության տեղիք չէր թողել. հետագա գործողությունները վկայում են, որ ռուսական ինքնաթիռը խոցվել էր խիստ ցուցադրական և հստակ ուղերձ էր պարունակում:

Հաշվարկված ապտակ
Այն, որ Անկարայի գործողությունները հաշվարկված էին, որևէ կասկած լինել չի կարող: Փորձագետների դիտարկումները վկայում են, որ Սիրիայում ռազմական գործողություն իրականացնող ռուսական ինքնաթիռները Թուրքիայի օդային սահմանը հատել են պարբերաբար՝ սկսած գործողությունների առաջին իսկ օրվանից: Ըստ որում՝ այդ խախտումները եղել են ստիպված, և Անկարայում այդ մասին չիմանալ չէին կարող: Բանն այն է, որ Լաթաքիայի մերձակայքում գտնվող «Հմեյնիմ» օդակայանից մարտական առաջադրանքի մեկնող ինքնաթիռները, փաստորեն, բազա կարող էին վերադառնալ միայն Թուրքիայի օդային տարածքը թեթևակիորեն խախտելով: Սա փորձագետները բացատրում են այս սեզոնին Միջերկրականի արևելքում քամու ուղղությամբ, ինչը ստիպել է ռուսական ինքնաթիռներին վայրէջքի գնալ Լաթաքիայի հյուսիսից:

Միջադեպից հետո թուրքական կողմի հրապարակած քարտեզից երևում է, որ խոցված ինքնիաթիռը թեև գործել է Սիրիայի տարածքում, սակայն հատել է այդ տեղանքում Սիրիայի տարածք սեպի նման խրված թուրքական հատվածը: Մասնագետների վստահեցմամբ՝ այդ հատվածի լայնությունը կազմում է 2կմ, այն ռուսական ինքնաթիռները հատել են պարբերաբար, իսկ անցումը կարող էր տևել 6-20 վայրկյան: Ասել է թե, Անկարայում գիտեին, որ ռուսական ինքնաթիռները սովորական ռեժիմով գործելու դեպքում մի քանի վայրկյանով Թուրքիայի օդային սահմանը խախտելու էին: Ավելին՝ նախկինում նման խախտումներ գրանցվել էին բազմիցս, որոնց պատասխանատվությունը Մոսկվան ստանձնել էր, սակայն իրավիճակը դիվանագիտական-ծիսական դժգոհությունից այն կողմ չէր անցել: Ըստ ամենայնի, Ռուսաստանում վստահություն են ունեցել, որ Թուրքիայի վարքագիծն այս առումով չի փոխվի, ինչի պատճառով էլ ստիպված էին եղելությունը որակել «հարված թիկունքից»:

Որ թուրքական կողմը գործել է կանխամտածված, ապացուցում են նաև ինքնիաթիռի խոցման կադրերը: Բոլորն էլ հասկանում են, որ ինքնաթիռի խոցումն ու  աղետը ակնթարթային բնույթ են կրում և դրա նկարահանումը զուտ պատահականություն կարող է լինել: Այն, որ ռուսական ռմբակոծիչի խոցումը նկարահանվել և անմիջապես հայտնվել է թուրքական լրատվամիջոցների եթերում, վկայում է, որ տեղում նախապես պատրաստված նկարահանող խումբ է աշխատել: Իհարկե, կարելի է նկարահանումը վերագրել ցամաքում գործող գրոհայիններին, սակայն հասկանալի է, որ այդ դեպքում, ըստ ժանրի կանոնների, նկարահանումը պետք է ուղեկցվեր տարատեսակ «ալլահ աքբար»-ներով, և երկրորդը՝ ինքնաթիռի անկումը մի փոքր այլ տեսք պետք է ունենար. շրջանառված տեսանյութում ինքնաթիռն ընկնելիս ոչ թե մոտենում է նկարահանողին, այլ հեռանում է նրանից: Եթե տեղանքը պատկերացնենք ու հիմք ընդունենք, որ ինքնիաթիռը շարժվել է սահմանի թուրքական հատվածից դեպի սիրիական հատված (ինչի մասին վկայում է ինքնաթիռի անկման վայրը), ապա կարելի է ենթադրել, որ նկարահանումը բոլոր դեպքերում կատարված է Թուրքիայի տարածքից:

Անկարայի գործողության ցուցադրական և հաշվարկված լինելու մասին վկայում են նաև հաջորդող զարգացումները: Դրանք մեկ բառով կարելի է բնութագրել որպես էսկալացիայի տանող: Այսպես՝ միջադեպից հետո Անկարան տևական ժամանակ հարկ չի համարում կապվել ռուսական կողմի հետ, չնայած որ ռուսները երկար ժամանակ լռություն էին պահում և, հավանաբար, նման ակնկալիք ունեին: Ի վերջո թուրքական կողմը կարող էր հայտարարել, որ տեղի է ունեցել շփոթմունք, կամ ռուսական ինքնաթիռն իրենց պաշտպանական միջոցները նույնականացրել են որպես սիրիական և այլն: Փոխարենը Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն հայտարարեց, որ ինքնիաթիռը ռուսական է, խոցողն իրենք են, և դրա իրավունք ունեին: Ավելին՝ պաշտոնական Անկարան Բրյուսելում ՆԱՏՕ-ի համապատասխան ընթացակարգն է գործարկում, ռուսական դիվանագետներին համապատասխան նոտա փոխանցում, իսկ Ստամբուլում ռուսական առևտրային ներկայացուցչության դեմ կազմակերպվում է բողոքի ակցիա:
Սա չի կարելի է որակել այլ կերպ, քան ապտակ:

Էմոցիաների գերակայություն
Մոսկվան, ինչպես նշեցինք, սկզբում ցուցաբերում էր խիստ զսպվածություն (մինչև կեսօր անգամ միջադեպի մասին պաշտոնապես չէր հայտնվում), այնուհետև հասկանալով իրավիճակը, նախագահ Պուտինը, նրա խոսնակը, արտգործնախարարն ու ՌԴ գլխավոր շտաբը հանդես եկան հայտարարություններով, որոնց հետևեցին տարբեր փորձագետների ու քաղաքական գործիչների մեկնաբանությունները: Մոսկվայի պաշտոնական ուղերձները կոշտ էին. բացի որակումներից, Մոսկվան պաշտոնապես հայատրարեց, որ  Թուրքիան սատարում է ահաբեկիչներին, որ ռուս-թուրքական հարաբերությունները համապատասխան վերանայումների կենթարկվեն, որ այսուհետ Թուրքիան ճանաչվում է ավելի վտանգավոր, քան Եգիպտոսը: Սրան գումարած արտգործնախարար Լավրովի հայտարարությունը, որ չեղյալ է հայտարարում Ստամբուլ նախատեսված այցը:

Ի տարբերություն պաշտոնական կոշտ ու անորոշ հայտարարությունների, այսպես կոչված, ռուսական հասարակական կարծիքը խիստ էմոցիոնալ էր: Նախ՝ տուրիստական գործակալությունները՝ մեկը մյուսի հետևից հայտարարեցին դեպի Թուրքիա զբոսաշրջային փաթեթների վաճառքը դադարեցնելու մասին, իսկ տարատեսակ փորձագետների կարծիքը տատանվում էր Թուրքիային ուղղակի պատժելուց մինչև երրորդ համաշխարհային սանձազերծելու արանքում: Ըստ որում՝ շատ հաճախ հնչում էր Թուրքիային «հայերի ու քրդերի միջոցով» պատժելու թեզը:

Բոլոր դեպքերում մինչ այս պահը որևէ հստակություն չկա, թե Մոսկվան ինչպես է արձագանքելու տեղի ունեցածին: Իսկ որ ստիպված է արձագանքել կասկածից վեր է: Բանն այն է, որ թեև Մոսկվայում փորձում են տեղի ունեցածը բացատրել Էրդողանի անձնական բիզնես շահերով, իբրև թե Իսլամական պետության հետ նավթի բիզնեսը Թուրքիայի տարածքով իրականացնում է անձամբ Էրդողանի որդին, և Ռուսաստանն իր գործողություններով խանգարում է նրան, սակայն իրականում Թուրքիայի քայլը Ռուսաստանին «իր տեղը ցույց տալու» ակնհայտ միտում ուներ: Երբ Սինայում ռուսական ինքնաթիռի աղետից հետո նախագահ Պուտինը հայտարարեց «Հատուցում» գործողության մասին, խոստացավ մեղավորներին պատժել մեկ առ մեկ՝ անկախ նրանց գտնվելու վայրից: Անշուշտ, էմոցիոնալ ֆոնը հանելու դեպքում սա ընդամենը գերտերություն դիրքավորվելու հայտ էր, ըստ այնմ, որ Ռուսաստանը հետայսու հետամուտ է լինելու իր քաղաքացիների պաշտպանությանը, որտեղ էլ որ լինի; Եվ ահա Թուրքիան իր բացահայտ, ցուցադրական գործողությամբ մարտահրավեր է նետում Ռուսաստանին, որը ենթադրում է, որ Ռուսաստանը կամ կընդունի մարտահրավերը և կգնա էսկալացիայի՝ բավականին կանխատեսելի և տխուր հետևանքներով, կամ էլ՝ կուլ կտա ապտակը և կհարմարվի իր գերտերություն չլինելու փաստի հետ:
Բնականաբար, երկրորդ տարբերակը կյանքի քիչ իրավունք իրավունք ունի, և Պուտինն իր արձագանքով արդեն ցույց տվեց, որ մարտահրավերն ընդունում է: Սակայն մյուս կողմից առաջին տարբերակի հեռանկարներն էլ պակաս վտանգավոր չեն: Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, գտնվում է ՆԱՏՕ-ի անվտանգության հովանոցի ներքո և խաղադրույք է կատարել հենց այդ հանգամանքի վրա: Ռուսաստանը սա հաշվի չառնել չի կարող: Մնում է գտնել «հատուցման» ճիշտ գործիքակազմ, որը Ռուսաստանն ունի իր տարամադրության տակ, և գործնականում կարող է կիրառել:

ՆԱՏՕ-ն փորձության առաջ
Թուրքիայի գործողությունը բավականին լուրջ մարտահրավեր է նաև ՆԱՏՕ-ի համար: Թեև դաշինքի երկրների մի մասը և գլխավոր քարտուղարն իրենց առաջին արձագանքներում Թուրքիային համերաշխություն հայտնող ձևակերպումներ էին կիրառում, սակայն հետագա հայտարարություններն ու գործողությունները վկայում են այն մասին, որ Դաշինքում հակված չեն լիովին ներքաշվել իրավիճակի մեջ: Նախ ԱՄՆ-ից անանուն աղբյուրներից պարզ դարձավ, որ Վաշինգտոնում ուսումնասիրել և հասկացել են, որ «ռուսական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում», իսկ այնուհետև Բրյուսելից անանուն աղբյուրները հայտնեցին, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր անձնական տեսակետն է հայտնել, այլ ոչ թե Դաշինքի:

Սա հասկանալի է: ՆԱՏՕ-ն հետսառըպատերազմյան շրջանում իրականում նոր առաքելության որոնումների մեջ է և որքան էլ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու անվտանգության մասին բարձրագոչ հայտարարություններ արվեն, այլևս պարզ է, որ Դաշինքի անդամ երկրները մարտահրավերների ու սպառնալիքների առումով այսօր քիչ ընդհանրություններ ունեն և այդ ընդհանրությունները գնալով նվազում են: Այս պայմաններում ակնկալել միանշանակ օժանդակություն Անկարային, հավանաբար ճիշտ չի լինի:

Սա է, թերևս, պատճառը, որ համերաշխության ուղերձներ պարունակող զգույշ ձևակերպումներից զատ ՆԱՏՕ-ի անդամ երկրները հիմնականում հորդորում էին Անկարային ու Մոսկվային երկխոսության մեջ մտնել: Շփումների բացակայությունը, ավելին՝ իրավիճակի էսկալացիան իսկական գլխացավանք կդառնա ՆԱՏՕ-ի համար, և կարող է անգամ Դաշինքի անգործունակության ցցուն ապացույց դառնալ: Ի վերջո պետք է հասկանալ, որ հիպոթեթիկ իրավիճակում երբ լարվում է Դաշինքի ու Ռուսաստանի հարաբերությունները, դրանից ամենամեծ վախը ունենալու են ոչ թե Թուրքիան ու ԱՄՆ-ն, այլ արևելաեվրոպական երկրները: Դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ հանուն Սիրիայում ինչ-ինչ շահերի, կամ հանուն Մոսկվայի ու Անկարայի աշխարհաքաղաքական շահերի, օրինակ Էստոնիան ու Չեխիան կվտանգեն իրենց ֆիզիկական անվտանգությունը:
Այս իրավիճակում հավանաբար ՆԱՏՕ-ի գործընկերներն առաջին հերթին Թուրքիային կստիպեն հրապարակավ զիջումների գնալ, իսկ Ռուսաստանին կհորդորեն ավելի զուսպ լինել:

Արմեն Մինասյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}