ՌԴ Պետդումայի փոխխոսնակ. Ժամանակին Հայոց ցեղասպանությունը անհրաժեշտ չափով չի դատապարտվել
Մարդկանց նկատմամբ էթնիկական պատկանելության կամ կրոնի համար հաշվեհարդարը մինչ մեր օրեր շարունակվում է, մասնավորապես այսօր դրանով զբաղվում են Իսլամական պետության գրոհայինները: Այս մասին «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ նշել է ՌԴ պետդումայի փոխխոսնակ Նիկոլայ Լևիչևը:
Պատգամավորի խոսքով՝ Օսմանյան կայսրության նպատակաուղղված քաղաքականությունը հանգեցրեց 1.5 մլն հայերի ֆիզիկական ոչնչացման և տեղահանության: Լևչիևը նշել է, որ այս իրադարձությունները ժամանակին անհրաժեշտ չափով չեն դատապարտվել:
Պատգամավորը ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը, զոհերի հիշատակը չհարգելը նշանակում է «Թուրքիայի քաղաքականության ուղիղ շարունակություն»:
«Բայց մենք Ռուսաստանում պետք է հստակ և անվարան օրենսդրական բազա սահմանենք այդ մարդկային վայրագության փաստի և նրա հետևանքների գնահատման վերաբերյալ: Բոլոր նրանց գործողությունները, ովքեր 20-րդ դարի սկզբի արյունալի իրադարձությունների իմաստը փորձում են խեղաթյուրել ոչ միայն անբարոյականություն է, այլ նաև հացագործություն»,- նշել է փոխխոսնակը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ Պետդումա է ներկայացվել Հայոց ցեղասպանության ժխտումը Թուրքիայի կողմից պատժող օրենքի նախագիծ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին