Քաղաքական 11:43 25/11/2015 Աշխարհում

«Սառը պատերազմ». միջազգային մամուլը Սիրիայում թուրք-ռուսական բախման և դրա առաջին հետևանքների մասին

Նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքում թուրքական F-16-ի կողմից խոցված ռուսական ռազմական Su-24 ինքնաթիռի թեման հեղեղել է միջազգային մամուլը:

Huffington Post-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ են արել Ռուսաստանին «կենտրոնացնել հարվածները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ» եւ չհարձակվել Սիրիայի իշխանությունների դեմ պայքարող չափավոր ընդդիմադիր ուժերի վրա, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել «վտանգավոր լարումից»:

Բրիտանական The Daily Beast-ի սյունակագիրը գրում է. «Երեկ Պուտինի համար Սիրիայում երեկ ամենավատ օրն էր»:

«Եթե վերաձեւակերպենք Մերձավոր Արեւելքից եկող բոլոր գլխագրերը, 1953-ից ի վեր առաջին անգամ ՆԱՏՕ անդամ-պետությունը հարձակում է գործել ռուսական ռազմական օբյեկտի վրա, եւ 1989-ից ի վեր առաջին անգամ ԱՄՆ կողմից ֆինանսավորվող մահմեդական ապստամբները աղբակույտի են վերածել ռուսական ռազմական ինքնաթիռը», - գրում է հեղինակը:

Ռուսական ռազմական հրամանատարության հաղորդմամբ, միջադեպից հետո ինքնաթիռի օդաչուների որոնողական աշխատանքների համար օդ բարձրացած երկու ռուսական Մի-8 ուղղաթիռներից մեկը թիրախավորվել է փոքր տրամաչափի զինատեսակներից եւ ստիպված է եղել արտակարգ վայրեջք կատարել: Մեկ ռուս զինվոր սպանվել է:

«Ուղղաթիռը ոչնչացվել է անօրինական զինված խմբավորումների կողմից արձակված կրակից», - հայտարարել է ռուս գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:

Ամերիկյան CNN-ը վկայակոչում է Թուրքիայի իր աղբյուրները եւ պնդում, որ Թուրքիայի հակաօդային պաշտպանության ուժերը նախազգուշացրել են սահմանը ենթադրաբար հատած ինքնաթիռի օդաչուներին, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռը չի հատել միջազգային սահմանը՝ գտնվելով մեկ կմ հեռավորության վրա, իսկ Թուրքիան իր գործողությամբ «մեջքից հարված» է հասցրել միջազգային ահաբեկչության դեմ պայքարող Ռուսաստանին:

Ամերիկյան բարձրաստիճան մի պաշտոնյա հայտնել է CNN-ին, որ իրենց հաշվարկներով ռուսական ռազմական ինքնաթիռը Թուրքիայի տարածքում կարող էր գտնվել 30 վայրկյան կամ ավելի քիչ, իսկ Անկարայի պնդմամբ՝ 10 անգամ նախազգուշացում է տրվել լքել Թուրքիայի տարածքը, սակայն պարզ չէ, արդյոք այդ նախազգուշացումները տրվել են այն ժամանակ, երբ ռուսական ինքնաթիռը գտնվել է Թուրքիայի տարածքում, թե ոչ:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում հերքել է, որ Թուրքիայի ԶՈՒ որեւէ փորձ է կատարել ռադիո կամ վիզուալ կապ հաստատել ռուսական ինքնաթիռի հետ:

ՌԴ ՊՆ հրապարակած տեսանյութը ներկայացրել է ինքնաթիռի թռիչքուղին, որը հեռու է գտնվել Թուրքիայի տարածքից:



Ռուսաստանը հերքում է Թուրքիայի մեղադրանքները եւ պնդում, որ ինքնաթիռը իր առաքելության իրականացման ժամանակ գտնվել է սահմանից առնվազն մեկ կմ հեռավորության վրա եւ չէր կարող հատել Թուրքիայի սահմանը:

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Կըլըչը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում. «Հասկացեք: Թուրքիան երկիր է, որի նախազգուշացումներին պետք է ականջալուր լինել եւ լուրջ ընդունել: Մի փորձարկեք Թուրքիայի համբերությունը: Փորձեք շահել մեր բարեկամությունը»:

Wikileaks-ը հրապարակել է ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպանը պաշտոնական նամակը ՄԱԿ ԱԽ նախագահողին, որտեղ դեսպանը պնդում է, որ ռուսական ինքնաթիռը Թուրքիայի տարածքում է գտնվել 17 վայրկյան:

Russia Today-ի հրապարակման համաձայն, Թուրքիայի ներկայացրած հիմնավորումները ակնհայտ փաստերի խեղաթյուրում են:

Թուրքիայի կոչով նոյեմբերի 24-ին երեկոյան Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ, որից հետո կազմակերպության Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է. «Ես նախկինում էլ արտահայտել եմ իմ մտահոգությունները ՆԱՏՕ-ի սահմաններին մոտ ՌԴ իրականացվող ռազմական գործողությունների առնչությամբ: Այս [միջադեպը] առաջ է քաշում ապագայում նման միջադեպերից խուսափելու նպատակով պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ դրանք հարգելու կարեւորությունը»:

Ի պատասխան, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, թե Ռուսաստանը «չի ակնկալում» ՆԱՏՕ-ից որեւէ անկողմնակալ հայտարարություն:

Ամերիկյան The Wall Street Journal-ի դիտարկմամբ, ՌԴ նախագահ Պուտինի այն հայտարարությունից հետո, թե ՆԱՏՕ անդամ-երկիր Թուրքիան ֆինանսավորում է ահաբեկչությունը, ռուսական հեռուստաընկերությունները ամբողջ օրվա ընթացքում Թուրքիայի ուղղությամբ մեղադրանքներ են հեղեղել:

Թերթը գրում է, որ ԱՄՆ եւ Ֆրանսիայի առաջնորդների պահանջները, ներառյալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ապագայի վերաբերյալ, ում Ռուսաստանը սատարում է, հավելյալ լարվածություն են մտցրել նոյեմբերի 26-ին նախատեսված Օլանդ-Պուտին հանդիպման օրակարգ:

Ռուսական РИА Новости-ի հաղորդմամբ, Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ուեսլի Քլարկը հայտարարել է, որ Թուրքիան այս կամ այն կերպ միշտ աջակցել է «Իսլամական պետություն» խմբավորմանը, որը մի շարք երկրներում, ներառյալ Ռուսաստանը եւ ԱՄՆ, ներառվել է ահաբեկչական խմբավորումների ցանկի մեջ, երբեմն նաեւ օգտվել խմբավորման կողմից անօրինական կերպով արտահանվող նավթից:

Նախորդ շաբաթ Անթալիայում կայացած Պուտին-Օբամա խորհրդավոր երկխոսությունից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտնել էր Ռուսաստանի հետ գործողությունները համակարգելու անհրաժեշտության մասին, Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ հանդիպմանը Օբաման հայտարարել է. «Ռուսաստանը այժմ երկուսի կոալիցիա է՝ Ռուսաստան եւ Իրան, որոնք սատարում են Ասադին: Մենք ենք ավելի գլոբալ կոալիացիա կազմակերպել: Ռուսաստանը այդ շրջանակից դուրս է»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}