Էրդողան. Թուրքիան նավթ չի գնում «Իսլամական պետություն»-ից
Թուրքիան նավթ չի գնում «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներից: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ`Անկարայում կայացած գյուղական վարչակազմերի ղեկավարների նիստի ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Վերջինիս խոսքերով`այն պնդումները, որ Թուրքիան աջակցում է ահաբեկիչներին պետք է ապացուցել:
«Ասում են, որ Թուրքիան նավթ է գնում «Իսլամական պետություն»-ից: Բոլորին հայտնի է, թե որտեղից ենք մենք գնում էներգակիրներ: Ամենից շատ Ռուսաստանից, հետո Իրանից, Ադրբեջանից և հյուսիսային Իրաքից: Թող ապացուցեն, որ մենք գնում ենք ԻՊ-ից: Նրանք, ովքեր մեղադրում են մեզ ԻՊ-ից նավթ գնելու մեջ, թող ապացուցեն դա: Եթե դուք որոնում եք ԻՊ-ի ֆինանսավորման աղբյուրը, առաջինը ուր պետք է նայել, դա Ասադի ռեժիմն ու նրան աջակցողներն են»,- նշել է Էրդողանը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին