Կառավարությունը 49.8 հազար դոլարին համարժեք գումար հատկացրեց ՀԾԿՀ-ում խորհրդատվության երկրորդ փուլի համար
Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Դելոյթ ընդ Տուշ ՍիԱյԷս» ՓԲԸ միջև 2015թ. սեպտեմբերի 7-ին կնքված պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրով նախատեսված աշխատանքների երկրորդ փուլի կատարման համար:
Այպիսով, աշխատանքների 2-րդ փուլի կատարման համար հատկացվեց 49 հազար 834 դոլարին համարժեք դրամ, միաժամանակ, 24 հազար 916 դոլարին համարժեք դրամ էլ հատկացվեց «Դելոյթ ընդ Տուշ ՍիԱյԷս» ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակում ընկերության հարկային պարտավորությունները վճարելու նպատակով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, որպես քաղաքականություն մշակող նախարարություն, առաջին և երկրորդ փուլերի հետ կապված ներկայացնել վերլուծություն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ